Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Ունենալով Էրդողան լիդեր՝ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունը. հայերի դրությունը Սիրիայում վտանգված է

Սիրիան շարունակում է մնալ գերտերությունների ուշադրության կիզակետում: Հյուսիսային Սիրիայի ռազմավարական շրջանների համար պայքարը որոշիչ փուլ է մտել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդաբնակ Աֆրինը գրավելուց կամ իր բնորոշմամբ ազատագրելուց հետո հայտարարել է, որ մտադիր է ամբողջությամբ վերահսկողություն սահմանել հարևան պետության սահմանամերձ տարածքների վրա՝ խոստանալով, որ «Ձիթենու» ճյուղ ռազմական գործողությունը կշարունակվի Մանբիջում և Կամիշլիում:

Փորձագետները, սակայն, կարծում են, որ Անկարայի համար այդքան էլ դյուրին չի լինի Աֆրինից դեպի արևելք շարժվել, քանի որ այս շրջանում լուրջ շահեր և ներկայություն ունի Միացյալ Նահանգները:

Արդյոք Անկարայի ծրագրերը հերթական փորձությունը կդառնան Վաշինգտոնի հետ հարաբերություններում, ի՞նչ դրության մեջ կհայտնվի Ռուսաստանը, որը փորձում է պահպանել Սիրիայի ամբողջականությունը, որն անմիջական սպառնալիքի տակ է հայտնվել Անկարայի գործողությունների հետևանքով: Մեզ՝ հայերիս համար, թերևս, ամենակարևոր հարցը. ի՞նչ վտանգ է սպառնում հայերին, որոնք բնակվում են սիրիական խոշոր քաղաքներից դուրս, օրինակ Ալ-Հասաքեում, որի կենտրոնն է Կամիշլին: Այս և մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

Մեր զրուցակցի խոսքով՝ Աֆրինից մեղմ ասած տխուր լուրեր են հասնում, տեղեկություններ կան, որ համընդհանուր թալան է, բացի այդ թուրքերը բավականին դաժան հաշվեհարդար են տեսնում այն քրդերի հանդեպ, որոնք չէին լքել քաղաքը:

«Ունենալով Էրդողան լիդեր, կարծում եմ՝ չի կարելի բացառել, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները՝ չնայած այն հաշվարկներին, այն խոչընդոտներին, որոնք Թուրքիան կարող էր հանդիպել և հիմա էլ հանդիպում է հատկապես Սիրիայում հյուսիսում: Ես օրինակ կարծում էի, որ Աֆրինում նման լայնածավալ գործողություններ չէին լինի, բայց տեսնում ենք, որ հասան Աֆրին և վերցրեցին քաղաքը»

Անդրադառնալով Մանբիջին՝ Գրիգորյանը նշեց, որ այստեղ է գտնվում Միացյալ Նահանգների 2000 հոգանոց հատուկ ջոկատայինների խումբը, Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր չէ թողնել քաղաքը: «Անկախ ամեն ինչից՝ ըստ իս, Թուրքիան պետք է լուծի Սիրիայի հյուսիսի հարցը, այսինքն հնարավորինս չեզոքացնի քրդերին, որպեսզի այստեղ հայտնվի այնպիսի հատված, այնպիսի բնակչություն, որը կանխատեսելի կլինի Թուրքիայի համար»,-հավելեց նա:

Մեր զրուցակիցը չբացառեց նաև, որ Անկարան և Վաշինգտոնն, ըստ ամենայնի, եկել են փոխըմբռնման: Գրիգորյանի կարծիքով՝ Մանբիջի հարցում Միացյալ Նահանգները ուզի, թե չուզի պետք է հաշվի նստի ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ: «Մանբիջի խնդիրն այլ է: ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ Թուրքիային հավաստիացնում էր, որ քրդերը չեն հասնի մինչև Մանբիջ: Եվ Թուրքիան, երբ որ ասում է, որ Միացյալ Նահանգները խաբեց նաև այս հարցում, որոշակի ճշմարտություն կա»:

Անդրադառանալով Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից հավանական ռազմական գործողությանը՝ Գրիգորյանն ասաց, որ այս դեպքում ականատես չենք լինի նման ակտիվ գործողության, ինչպես Սիրիայում, բայց Անկարան այստեղ ևս ուշադրության կենտրոնում կպահի PKK-ի զինյալների շարժը:

Այն հարցին, թե ինչ կլինի Կամիշլիի հայերի ճակատագիրը, եթե Թուրքիան ռազմական գործողություն սկսի այս շրջանում, Գրիգորյանն ասաց. «Անորոշ է, իսկ անորոշությունը ենթադրում է, որ ընդհանուր վտանգված է հայերի կարգավիճակը, հայերի դրությունը Սիրիայում, որովհետև այստեղ մենք տեսնում ենք ոչ միայն հավակնոտ թուրքական քաղաքականություն, այլ նաև՝ Թուրքիայի հետ գործող ընդդիմադիր զանազան այլ կառույցներ, որոնք մեղմ ասած էթնոդավանական քաղաքականությամբ վտանգ են ներկայացնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում