Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: 33-ամյա վետերանը, ով ապաքինվում է ենթածնկային հոդի վնասվածքից, այսօր աշխատել է թիմի հետ:
Այնուամենայնիվ, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ Չավին չի մասնակցի Պրիմերայի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Գրանադա»-ի դեմ հանդիպմանը:
Ընթացիկ մրցաշրջանում Չավին 11 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, երկու գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:








































