Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Որ գոմում զբաղեցնենք աշխարհակալ ուժերի կողմից հատկացված մեր տեղը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։


– Քաղաքական երկխոսության նախադեպեր այլ երկրներում եղե՞լ են և որո՞նք են պսակվել հասարակության և ընդդիմության հաղթանակով, քանզի այսօր Հայաստանում սկսված երկխոսությունը շատերի բնութագրմամբ աննախադեպ է:


– Աննախադեպ դժվար է ասել, որովհետև տարբեր տիպի երկխոսություններ շատ են եղել, մասնավորապես Տեր-Պետրոսյանի հետ միասին մենք մասնակցել ենք 1991 թ. Լիտվայում կայացած երկխոսությանը: Այնտեղ երկու ռազմաճակատներ կային՝ Կրեմլի և Լիտվայի ժողովրդի միջև, մյուսը փորձ էր կատարվում ներկայացնել, որ Լիտվայի ներսում էլ կա առճակատում, և այդտեղ էլ երկխոսության անհրաժեշտություն կա, կամ Լեհաստանի օրինակը կարելի է ներկայացնել: Բայց աննախադեպ ասելով՝ միգուցե ի նկատի ունեն այն, որ վերջին տարիներին հետխորհրդային տարածքում այս բնույթի զարգացումներ չեն եղել՝ լարվածությունը կամ հեղափոխությամբ է ավարտվել, կամ հակահեղափոխությամբ՝ իշխանությունների ճնշման մեծացմամբ: Սակայն այստեղ շատ ավելի մի կարևոր հարց կա՝ ի՞նչ հարթության մեջ են անցնում երկխոսությունները: Այսօրվա աշխարհը շատ ավելի կարևոր հիմնահարցեր ունի և այդ հարցերի դրսևորումն առկա է շատ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Ըստ էության երկխոսությունը կայանում է քաղաքական ընթացիկ ընտրանու տարբեր ճամբարների միջև ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, մինչդեռ պետք է փոխել հարթությունը, երկրի զարգացման փիլիսոփայությունը: Եթե երկխոսությունը սկսեր այն հարցից, թե ինչո՞ւ ինքնասպանություն կատարեց 16-ամյա Տաթևիկը, ում վրա եղբայրը խաղաթուղթ էր խաղացել, ապա այս հարցն ավելի շատ բան է պարունակում և շատ ավելի շատ բան է պահանջում իշխանությունից, ընդդիմությունից, ժողովրդից, սա շատ ավելի ֆունդամենտալ հարց է, քանզի այստեղ պատահական որևէ բան չկա: Մեր առօրյան լի է այսպիսի դեպքերով, և հենց սա պետք է լինի երկխոսության առարկա, իսկ թե ընտրություններն ինչպես կանցկացվեն՝ ուղղակի ընթացիկ, շատ անկարևոր գործիքներին վերաբերող հարցեր են:


– Հայ ազգային կոնգրեսը իշխանությունների հետ երկխոսելու համար պատվիրակություն ձևավորեց, ինչին, սակայն, հաջորդեց այն, որ իշխանությունները մերժեցին այդ ֆորմատը: Կարծես թե գնում է երկխոսության վիժեցման գործընթաց: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, և ո՞րն է նման ընթացքի պատճառը:


– Համարյա ակնհայտ է, որ էական արտաքին գործոններ կան: Մենք այժմ ապրում ենք շատ կարևոր տարածաշրջանում՝ մարտնչող և մեռնող աշխարհի համար շատ կարևոր մի կետում և այսօր այդ երկխոսությունը գնում է որպես բաղկացուցիչ մաս: Միացյալ Նահանգներն ուզում է այս տարածաշրջանում իրականացնել տրանսֆորմացիոն գործընթաց, և երկխոսությունը դրա գործիքներից մեկն է: Ես չեմ ուզում ասել, որ բոլոր կողմերը շարժվում են ԱՄՆ սցենարով, անդադար արտաքին աշխարհը շարժվում է ներսում ստեղծված իրավիճակներից՝ եղել է համաժողովրդական ընդվզում, կա իշխանություն, որի հետ իմաստ ունի որոշակի գիծ տանել, ուրեմն պետք է այնպես անել, որ այդ ամենը հասնի մեկ ընդունելի հանգրվանի, և ապահովվի ընթացքը: Այսպիսին էր ընթացքը մինչև այդ պատվիրակության ստեղծումը, և ես համոզված եմ, որ պատվիրակությունն ստեղծվել է, որովհետև միջնորդ կողմը հավաստիացումներ է տվել: Երևացող միջնորդ, ինչպես միշտ, Ռուսաստանն է, և նա միշտ այս գործընթացներին ներգրավված է լինում, որպեսզի չնեղանա, սակայն քիչ կապ ունի այս ամենի հետ, իսկ խորքային գործընթացն ապահովում են Միացյալ Նահանգները: Երկխոսությունն ընդհատվեց, որովհետև ԱՄՆ-ն էր նման որոշում ընդունել, և սա նվեր էր Ռուսաստանին, իսկ թե Ռուսաստանի ինչ-որ զայրույթ կամ մտավախություն, թե այլ գործոն կար այս հարցի վերաբերյալ, ապա մենք դա կտեսնենք շատ շուտով: Այստեղ մեզ մտահոգող միայն մեկ բան կա, որ այս գործընթացը չընկներ ուրիշների ձեռքը, քանզի երկխոսությունը շատ կարևոր է և կարող է շատ բաներ ապահովել երկրում: Բայց գործընթացը տնօրինում են ուրիշները, սակայն կարող էինք մենք տնօրինել. օրինակ՝ եթե հիմա Հայաստանի քաղաքացիները շաբաթը մեկ հավաքվեին հրապարակում տեսնելու, թե ինչ է իրենից ենթադրում այդ երկխոսությունը, ապա հավաստիացնում եմ ձեզ, պատվիրակությունները շատ վաղուց կազմված կլինեին, խորքային հարցերը արդեն քննարկման ընթացքում կլինեին, իսկ երկրորդականները՝ վաղուց լուծված: Պարզապես մեր ժողովուրդն իրեն համարում է հոգնած, արդեն ոչ ոքի չհավատացող, իսկ այս հոգեբանության ձևավորման վրա մի քանի տեղից աշխատել են, որպեսզի մեզ էլ դարձնեն առևտրական աշխարհի բաղկացուցիչ մասը: Մենք կարող ենք դրանից խուսափել, և դրա համար բոլոր նախադրյալները կան՝ բոլորս պետք է հասկանանք, որ արտաքին ուժերի այս տուն-տունիկը պետք է դադարեցնել, և մենք պետք է թելադրողը լինենք ներկա, նախկին էլիտաներին: Ժողովուրդը պետք է զգա իրեն երկրի տիրակալ, և դա պետք է ապահովեն այն ուժերը, ովքեր իրենց զգում են ոչ առևտրական, ոչ ագահ մարդ, որն ամեն ինչը կորցրած ընկած է միայն հարստություն դիզելու կամ էլ այդ հարստությունը հանուն հաճույքների, արդի հայերենով ասած՝ հանուն կայֆի ծախսելու ետևից:


– Երբ Հայաստանում սկսվեց ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը, միջազգային հանրությունը, մասնավորապես Միացյալ Նահանգները ողջունեցին այդ հանգամանքը, իսկ Ռուսաստանի նման ողջույններ չեն եղել: Կարելի՞ է ասել, որ այս երկխոսությունը վիժեցնելու հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը զգաց, որ դրա արդյունքում ինքը կորցնում է տարածաշրջանը:


– Ռուսաստանն անդադար սիրաշահվում է Արևմուտքի կողմից, որովհետև այսօրվա աշխարհում Ռուսաստանը շատ մեծ դեր է խաղալու, լիդեր դառնալու համար նա պետք է հաղթահարի նույն պրոբլեմները, ինչ մենք: Ռուսաստանն էլ մեր նման мальчик для битья վիճակում է գտնվում և եթե իրեն չվերագտնի, անդադար օգտագործվելու է, բայց նա մեզանից ավելի վտանգավոր է, քանզի միջուկային մեծ արսենալ ունի: Այդ տեսակետից պետք է այնպես անել, որ Ռուսաստանը շատ չնեղենա, եթե մենք շատ նեղանանք, ապա կարծես թե դա այդքան էլ վտանգավոր չէ, իհարկե մինչև որ մենք չհավաքվենք, եթե հավաքվենք՝ մենք էլ շատ վտանգավոր կլինենք: Չի կարելի ասել, որ այս երկխոսությունը Ռուսաստանի վարած գործընթացն է, նրան պարզապես մեր նման ներգրավում են որպես երրորդ կողմ, այնուհետև եթե նա մտահոգություն ունի, դադարեցնում են գործընթացը, այսինքն՝ երրորդի համար առևտրի հարթակ է ստեղծված: Արևմուտքը շատ ավելի բարձրակարգ առևտրական է, քան թե հարյուր Ռուսաստան և հարյուր էլ Հայաստան միասին վերցրած, նրանք խաբեության այդ խաղերը շատ լավ են տանում, և մեզ պետք չէ սատանի մայլում քանդրբազություն անել. մեզ կամ պետք է դուրս մնալ և ուրիշ տրամաբանությամբ խաղալ, կամ հասկանալ, որ մենք մանիպուլյացիոն դաշտում ենք, պետք է համաձայնել, որովհետև մեզ համար շատ ավելի կարևոր է այն մեկ աման ապուրը, որը մեզ շպրտում են, և հանուն դրա մենք պատրաստ ենք ամեն ինչը զիջել, ամեն ինչը հանձնել:


– Իսկ ղարաբաղյան հարցը երկխոսության, ինչպես նաև դրա դադարեցման մեջ ի՞նչ դեր ունի:


– Ղարաբաղյան հարցը միշտ էլ եղել է շատ կարևոր, որովհետև դրանով է որոշվում այս կարևորագույն տարածաշրջանում հավասարակշռության հարցը: Այժմ ինչ-որ աշխուժություն է սկսվել այդ հարցի շուրջ, որովհետև այդ հարցի շուրջ կա ստատուս քվո: Ես նկատի չունեմ ստատուս քվոն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև դա միայն ստվերն է այն ստատուս քվոյի, որը գոյություն ունի աշխարհակալ ուժերի միջև: Այս տեսանկյունից ստատուս քվոյի ցանկացած խախտումը այսօր կնշանակի Ռուսաստանի դուրսմղում տարածաշրջանից: Կարո՞ղ են, արդյոք, այս բանակցությունները լինել այնպիսի մի մանրադրամ, որը տվել են Ռուսաստանին՝ փոխարենը, որ նա այնքան էլ դեմ չլինի ինչ-որ գործընթացներ անել Արցախի հարցում, հազիվ թե, քանզի ինչքան էլ Ռուսաստանն անհեթեթ է դարձել, բայց, իհարկե, ոչ այդ աստիճան: Այս տեսակետից քանի դեռ գլոբալ առումով ստատուս քվոն փոփոխված չէ, ապա կլինի հերթական քայլ՝ իրավիճակի տնօրինությունը վերահաստատելու իմաստով, բայց ոչ ավելին:


– Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի ուղերձը, որում կարևորվում էր անհատի դերը մեր հասարակության մեջ:


– Հայաստանը միջազգային թելադրանքի տեսանկյունից ընթանում է մի ուղղությամբ, որով գնում է ժամանակակից եվրոպական քաղաքակրթությունը: Օրինակ՝ ինչպես Վրաստանը, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, որտեղ անհատը դեմքից զրկված է, վերածված է սպառողի, և պայքարն ուղղակի գնում է նրա համար, որպեսզի այդ սպառման մեջ ավելի մեծ կտոր ունենան, կամ էլ ավելի քիչ աշխատեն և ավելի շատ սպառեն: Ես անգամ թշնամուս չէի ցանկանա այդ ուղղությամբ ընթանալ, բայց կարծես թե մենք հենց այդ ճանապարհով ենք փորձում շարժվել: Սերժ Սարգսյանը տուրք է տալիս այդ ուղղությանը՝ ցույց տալու համար, որ իշխանությունը նույնպես պատրաստ է լինել քաղաքակիրթ, գնալ այդ ճանապարհով, գոմում զբաղեցնել այն տեղը, որը մեզ համար հատկացրել են աշխարհակալ ուժերը:


– Պարոն Մանուչարյան, Ձեր կարծիքով, Իրանի նախագահ Ահմադինդեժադի այցն ինչո՞ւ հետաձգվեց: Երբ ԼՂ հարցի շուրջ կարևոր զարգաումներ են եղել՝ Իրանից բարձրաստիճան պաշշտոնյա է ժամանել Հայաստան, այս անգամ, սակայն, Ահմադինեժադն այդպես էլ չեկավ: Այստեղ որևէ կապ կա՞:


– Իրանը հանգուցային երկիր է՝ նա շատ մեծ դեր է խաղում աշխարհի կյանքում և շատ մեծ դեր է խաղում մեր կյանքում, որովետև չի ենթարկվել աշխարհի այն օրենքներին, որոնք գոյություն ունեն։ Ուրիշ բան է, թե որքանով են նրանք արդյունավետ իրենց մեջ, սակայն սա շատ կարևոր երկիր է, որը մեզ հետ բարեկամական է բոլոր իմաստներով: Այս տեսակետից շատ ցավալի մի պահ կա՝ ես չեմ պատկերացնում Հայաստանում ում հետ պետք է խոսի Ահմադինեժադը: Նախևառաջ, Ահմադինեժադը միշտ գալիս է՝ խոսելու մի շրջանակի հետ, որի հետ, ըստ էության, ոչ մի կապ չկա: Նա փորձում է ցույց տալ շրջանակներ, որոնց հետ կարող է աշխարհաքաղաքական ընդհանրական պահեր գտնել, բայց այդ շրջանակաները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, ավելին՝ թշնամացած են ժողովրդի հետ: Ահա այսպիսի տարակուսանք է առաջացնում մեր երկիրը: Մենք բոլորս մեզ պատասխանատու չենք զգում, կարծես թե մենք չպիտի որևէ կապ ունենանք Ահմադինեժադի և նրա ներկայացրած Իրանի հետ, որը, սակայն, ֆունդամենտալ նշանակություն ունի մեզ համար: Մենք պետք է ունենանք այստեղ Իրանի և նրա ժողովրդի հետ զրուցակից, քանզի երբ չունենք, նա մտնում է ընթացիկ պատմությունների մեջ, որտեղ տնօրինում են դրսի ուժերը. Ահմադինեժադի այցն արձագանք էր այդ դրսի ուժերի գործողություններին, և նրա այցի հետաձգումը ևս պայմանավորված էր այդ ուժերի գործողություններով:


– Ահմադինեժադի վերջին այցը 2007 թվին էր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Հայտնի փաստ է նաև, որ իրանցի պաշտոնյաները հայաստանյան քաղաքական ուժերից հանդիում են Դաշնակցության հետ: Կարելի՞ է ասել, որ Իրանի հետ խոսողների շրջանակը հենց այդ ուժերն են, և այն ուժերը, որոնք թույլ չեն տվել՝ կայանա Ահմադինեժադի այցը, չեն ցանկանում երկրում անկայուն իրավիճակ ստեղծել, քանզի ակնհայտ է, որ թե Դաշնակցությունը, թե Ռոբերտ Քոչարյանը կարող են օգտվել սկսված երկխոսությունից և արմատական ինչ-որ քայլերի գնալ:


– Ահմադինեժադի այցի հետաձգման հարցը մի քիչ իջեցրին, ես համոզված եմ, որ այդքան ցածր չէ, բայց այստեղ կարևոր հարց կա: Իսկ ո՞վ է մեղվորը, որ մեր երկրում Ահմադինեժադի զրուցակիցներն այն ուժերն են, որոնց դուք նշեցիք: Դա անթույլատրելի ուժեր են Հայաստանի համար որևէ մեկի հետ շփվելու առումով: Երբ որ մեր ընթացիկ էլիտան բացարձակ անպատասխանատու է իրեն պահում այս հարցում, ինքը պատրաստ չէ որևէ քայլի, ոչ միայն որևէ բան չի ձևավորում, այլև թույլ էլ չի տալիս, որ ձևավորվի, բայց խորքային էլիտան էլ իր մեղավորությունն ունի՝ իսկ ո՞ւր են նրանք:


– Պարոն Մանուչարյան, ՀԱԿ-ի և իշխանության միջև սկսված երկխոսությունը ինչքանո՞վ կարող է դաշտ ստեղծել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար, իհարկե՝ Դաշնակցության հետ միասին՝ օգտագործելով ԼՂ հարցը:


– Արցախյան հարցը կարող է օգտագործվել ոչ միայն արտաքին, այլև ներքին խնդիրներ լուծելու համար: Երբ ներքին խնդիրներ են լուծում՝ օգտագործելով արցախյան հարցը, դա նորից անում են արտաքին ուժերը: Նրանք արցախյան հարցը բերում են մի որոշակի վիճակի, որի հետևանքով կարելի է ընդվզումներ առաջացնել երկրում: Այս տեսակետից կարելի է կասկածել որոշ արտաքին ուժերի, որոնք պատրաստ կլինեն, օգտագործելով այս խնդիրը, Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Մանավանդ եթե ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ միասին երկարատև կանգնեն այս վիճակում, ապա կհռչակվեն որպես փակուղի մտած ուժեր, և առաջ կգա այն ուժը, որն արձագանքում է ժողովրդի իղձերին: Ես չեմ կարծում, թե այդ ուժը կլինի հենց ձեր նշած պատկերներից մեկով, որոնց ժողովուրդը տեսնել անգամ չի ուզում։ Խոսքն այլ հարցի մասին է՝ նեքին ուժերը, որոնց նշեցիք, մեծ կարողություն ունեցող ուժեր են և կարող են օգտագործել այլ կերպարներ: Բայց միակ բանը, որ կարելի է սփոփանք համարել, այն է, որ արտաքին այն ուժերը, որոնք կարող են սա օգտագործել, տեխնոլոգիական այդ կարգի մակարդակ չունեն:


– Արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում՝ անընդհատ հնչում են հայտարարություններ, որ հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտելու ժամանակն է, և դա պետք է արվի Կազանում: Ինչո՞վ եք պայմանավորում այս աշխուժացումը:


– Եթե Արցախի հարցը այս կամ այն ձևով, կարևոր չէ՝ թե ինչ, լուծում է ստանում, մտնում են զորամիավորումներ, ուրեմն եթե այդ զորամիավորումները ռուսական չեն,- իսկ այդպիսիք չեն կարող լինել,- ապա այդ պահից սկսած՝ Ռուսաստանը կես-մեկ տարում կհեռանա տարածաշրջանից: Նրա կշիռը կլինի շատ ցածր, կարող են նրան թույլ տալ զգալ իրեն տարածաշրջանում, ասենք՝ Արևմուտքի կողմից նշանակված անձինք կխաղան ռուսամետի դեր: Այստեղ կլինի միմիայն Արևմուտք, իսկ Ռուսաստանը կբացակայի:


– Իսկ այդ դեպքում Ռուսաստանը կթոողնի՞ որպեսզի նման զարգացումներ լինեն, թեկուզ Կազանում:


– Համոզված եմ, որ ոչ, որովհետև կարծում եմ, որ Ռուսաստանը, ինչքան էլ որ կորցրել է իր մտավոր կարողությունները, իր էությունը և տրվել է այդ առևտրական խաղերին, ինչքան էլ ծախու է ռուսական էլիտան՝ մեզանից էլ ավելի, ոչ պակաս, բայց խնդրն այն է, որ բացառել ասօր այդ կերպ որևէ բան դժվար է, չնայած ես կբացառեի:


– Այսինքն՝ ի վերջո, ի՞նչ կարելի է ակնկալել Կազանից՝ փաստաթղթի ստորագրում կլինի՞:


– Փաստաթղթերը կարող են լինել ընթացիկ, ինչպես միշտ եղել են. կարող է՝ «ուռա» գոռան դրա շուրջ, կարող է՝ քիչ գոռան, խնդիրը դա չէ: Ուղղակի անվտանգության ապահովման աստիճանի բարձրացման խնդիր առաջանա, անվտանգություն ոչ թե մեզ համար, այլ՝ նավաթագազամուղների, և հենց այստեղ լինի փոխըմբռնում, և ես չէի բացառի, որ իրականանան այն խոսակցությունները, երբ քննարկվում էին ՀԱՊԿ ինչ-ինչ ուժերի տեղակայման հարցը, ուղղակի Ադրբեջանը սա շատ դժվար կմարսի:


 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում