Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Սոցինտերնը բանաձև է ընդունել Ղարաբաղյան հակամարտության մասին

Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) խորհրդի՝ նոյեմբերի 15-16-ը Փարիզում կայացած ժողովը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Հայ հեղափոխական դաշնակցության մամլո դիվանի փոխանցմամբ` բանաձևում, մասնավորապես, ասված է. «Առաջնորդվելով այս տարի Երևանում և Բաքվում գումարված ժողովների արդյունքներով, որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, գնահատում ենք անդամ կուսակցությունների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների` մյուս երկրից Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը՝ համարելով շատ դրական երևույթ։ Մենք այժմ տեսնում ենք հնարավորություն և անհրաժեշտություն, օգտվելով առկա հիմքերից, երկխոսություն և վստահություն կառուցելու»։
Խիստ կարևորելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար` Սոցինտերնը, «որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածի չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու և շարունակելու գործում` ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացնել և սահմանել տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ, բ) հաստատել երկու կողմից տեղահանված անձանց իրավունքները, գ) կոչ անել՝ հարգել 1994 թ. զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել զինադադարի բոլոր տեսակի խախտումներից, ներառյալ` դիպուկահարների կրակից, դ) կոչ անել կողմերին՝ հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք հասնելու համար համարժեք, հավասարաչափ և միաժամանակյա փոխզիջումների»,- ասված է բանաձևում:
Ժողովին մասնակցած Դաշնակցության պատվիրակության կազմում էին կուսակցության բյուրոյի անդամ, Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը, Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Ռիշար Անանյանը, այլ գործիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում