Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռիվալդոյի ապագան շարունակում է անհայտ մնալ: Վերջերս ֆուտբոլիստը հեռացել է «Սան Կաետանո»-ից: Նա ծնկի հետ կապված խնդիրներ ունի և կարող է վիրահատության ենթարկվել:
«Հնարավոր է, ես ծնկի վիրահատության ենթարկվեմ: Տարվա վերջին վերջնական որոշում կկայացնեմ կարիերաս ավարտելու մասին: Հաջորդ շաբաթ բժշկական հետազոտության կենթարկվեմ` ծնկիս վիճակը պարզելու նպատակով: Երբեմն վիրահատությունից հետո ամեն ինչ ավելի է բարդանում:
Պետք է վերլուծել իրավիճակն ու հասկանալ, կա՞ արդյոք վիրահատության անհրաժեշտությունը: Շնորհակալ եմ Աստծուն` ելույթներիս համար»,- ասել է Ռիվալդոն:










































