Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ես թույլ չեմ տալիս ռուսաց լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալ. Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կտրականապես դեմ է Հայաստանում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալուն: Նա այդ մասին ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ նման հայտարարություն անող մարդիկ թերարժեքության բարդույթ ունեն:

«Կա մայրենի լեզու և օտար լեզու, օտար լեզուների մեջ կա դասակարգում. օտար լեզուներ կան, որոնք՝ որպես լրացուցիչ, դասավանդվում են բուհերում, դպրոցներում, և կա պարտադիր օտար լեզու, որը դասավանդվում է բոլոր դպրոցներում անխտիր: Դրա վերաբերյալ կա չափորոշիչ՝ քննություն, և կա ռուսաց լեզվի յուրացում: Հիմա՝ եթե Հայաստանի իշխանությունները գտնում են, թե իրենց դժբախտությունը ռուսաց լեզուն վատ իմանալու մեջ է, ես դրա հետ համաձայն չեմ: Ողբերգությունն իրենց գլխի մեջ է»,- ընդգծեց Բլեյանը:

Ավելի մանրամասնելով իր միտքը՝ նա ասաց հետևյալը. «Մայրենի լեզուն թող հանգիստ թողնեն, մեր ողբերգությունը նրանում է, որ մենք մայրենի լեզվով խելացի մտքեր չենք կարողանում ձևակերպել, ոչ թե ռուսաց լեզվով՝ հիմար մտքեր:

Ես ռուսերեն լեզվով շատ քիչ խելացի մտքեր եմ լսել, մենք կարիք ունենք մայրենի լեզվով խելացի մտքերի: Այդպիսի թերարժեքության զգացում չպետք է լինի, եթե իրենք թերարժեք են՝ դա մայրների լեզվի հետ կապ չունի, դա անհարգալից վերաբերմունք է մայրենի լեզվի նկատմամբ»:

Աշոտ Բլեյանի խոսքերով՝ օտար լեզուները՝ այդ թվում ռուսաց լեզուն, յուրաքանչյուրն իր աշխատանքում և բիզնեսում օգտագործում է, իսկ իշխանությունը պետք է մտածի մայրենի լեզվի մասին, նրա կարգավիճակի մասին և այն մասին, թե ինչպես անի, որ մայրենին ամեն օր, բոլոր ոլորտներում օգտագործվի:

«Ես անգլերենին չեմ տիրապետում, բավարար չափով ռուսերենին եմ տիրապետում, բայց ես ունեմ լիարժեքության զգացում, որովհետև մայրենիով կարողանում եմ իմ տաղանդը դրսևորել»,- ասաց Ա. Բլեյանը:

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե ամեն դեպքում ռուսաց լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տրվի, Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Մենք պետք է թույլ չտանք, ռուսաց լեզուն օտար լեզու է: Գյուղական և քաղաքային դպրոցներում ռուսաց լեզվին բավարար քանակով ժամեր են տրամադրված: Եթե դժգոհ են ռուսաց լեզվի ուսուցման արդյունավետությունից, համաձայն եմ՝ մեթոդիկաներն են շատ վատ, որովհետև շարունակում են ռուսաց լեզվին մոտենալ որպես մայրենի լեզու, սովետական մեթոդիկաներն են… Դասագրքերը փոխվել են, բայց, ցավոք սրտի, մեթոդիկաները նույնն են մնացել: Առհասարակ, մեզանում բնագիտության, մաթեմատիկայի ուսուցումն էլ է վատ»:

Իսկ ինչ վերաբերում է կարգավիճակ տալուն, մեր զրուցակիցը ևս մեկ անգամ շեշտեց. «Ես թույլ չեմ տալիս, ձեռքներդ հեռու մայրենի լեզվից»:

Մեր այն դիտարկմանը, թե այդ կարծիքը խորհրդարանում հնչել էր Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից և հետո նոր Հայաստանի ԿԳ նախարարը հայտարարեց, որ ռուսերենին կարելի է տալ աշխատանքային լեզվի կարգավիճակ, Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Կարծիքները թող պահեն իրենց, խորհրդարանը ազգային հանրապետության խորհրդարան է և կոչված է հանրային խնդիրները լուծելուն»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կիրակի օրը ՀՀ Ազգային ժողովում հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում:

Իսկ այդ հայտարարությունից հետո էլ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով Կոնստանտին Կոսոչովի՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր, թե վատ չէր լինի վերցնել ԵՄ-ի փորձը, որտեղ բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական, այսինքն՝ ՄՄ-ի համար ռուսերենը դիտարկել որպես աշխատանքային լեզու, իսկ հայերենը մնա ՀՀ պաշտոնական լեզուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում