Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ով նրան շնորհավորել է Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հերթական անգամ Ասադին խորհուրդ է տվել վերջ դնել բռնություններին ու հնարավորինս շուտ բարեփոխումներ իրականացնել։
Բացի այդ, Էրդողանն անհանգստություն է հայտնել Դամասկոսում գտնվող Թուրքիայի դեսպանատան և Հալեպում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիաների, ինչպես նաև սիրիական մամուլում հակաթուրքական հրապարակումների ավելացման կապակցությամբ։