Գեղասահքի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Միլանում ընթացող աշխարհի առաջնությունում աչքի է ընկել բավական հաջող ելույթով:
Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 68.18 միավորով գրավել է 23-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցել ազատ ծրագրին:
Տղամարդկանց մենասահքի առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նաթան Չենն է: Գեղասահորդներն ազատ ծրագրով հանդես կգան մարտի 24-ին: