Հոնկոնգում աճուրդի կդրվի Leica լուսանկարչական խցիկի հազվագյուտ մոդել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լոտի արժեքը գնահատվում է 1.2 մլն դոլար: Փորձագետների խոսքով՝ աճուրդի ժամանակ լուսանկարչական սարքի արժեքը կարող է կրկնապատկվել:
Ոսկեջրված կորպուսով Leica Luxus II-ը 1932 թվականին թողարկվել էր ընդամենը 4 օրինակով: Տեղեկություն չկա, թե որտեղ են գտնվում մյուս երեք ֆոտոխցիկները:
Ֆոտոխցիկի տերը մահացել է անցած տարի, այդ իսկ պատճառով որոշվել է հազվագյուտ Leica-ն աճուրդի հանել:











































