Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ինչո՞ւ երրորդ անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության մասին մի նոր բանաձև կներկայացվի Ներկայացուցիչների պալատին այս շաբաթ։

Առաջին հարցն այն է, թե ինչո՞ւ են Կոնգրեսին խնդրում երրորդ անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայտնի է, որ Ներկայացուցիչների պալատը արդեն երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր՝ 1975 և 1984 թվականներին։ Ի՞նչ օգուտ կտա բանաձևի երրորդ անգամ ընդունումը հայերին։ Եվ եթե այն ընդունվի այս տարի, արդյո՞ք հաջորդ տարի այն չորրորդ անգամ ընդունելու մեկ այլ փորձ չի արվի։

Ոմանք կարող են թյուր տպավորություն ունենալ, որ նման բանաձևերը կօգնեն հայերին Թուրքիայից հետ ստանալ իրենց բռնագրավված հողերն ու գողացված ունեցվածքը։ Սա պարզապես չի համապատասխանում իրականությանը։

Հիշատակված բանաձևերն արտահայտում են Կոնգրեսի «կարծիքը» և չունեն օրենքի ուժ։ Ավելին` եթե այս բանաձևերն ունենային որևէ իրական օգուտներ, հայերը կօգտվեին դրանցից բանաձևերի ընդունման պահից տասնամյակների ընթացքում։

Դրական տեսանկյունից, այս բանաձևերի ընդունումն ունի էթիկական, հոգեբանական և քաղաքական կողմեր։ Բարոյականությունը թելադրում է, որ մի ամբողջ ազգի զանգվածային սպանությունը չպետք է մոռացվի կամ անտեսվի։ Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի շարունակական ժխտումն է, որ ստիպում է հայերին ամեն տարի նման բանաձևեր ներկայացնել Կոնգրես։ Ցավոք, ԱՄՆ-ի հաջորդական վարչակազմերը ևս իրենց մեղքի բաժինն ունեն այս ստոր գործում՝ օգնելով և սատարելով թուրք ժխտողներին և անբարոյական բառախաղեր խաղալով 1,5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների բնաջնջման կապակցությամբ։

Նման բանաձևի ընդունման հոգեբանական արժեքն այն է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները բավարարվածություն կստանան, երբ իրենց կորուստն ու ցավը ընդունվի աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի օրենսդրի կողմից։

Քաղաքական աղմուկը, որ բարձրանում է ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացվում է Կոնգրես, պայմանավորված է Թուրքիայի կառավարության սկանդալային վարքագծով։ Յուրաքանչյուր տարի ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է նման բանաձևեր տասնյակ հարցերի շուրջ, սակայն դրանցից ոչ մեկը չի դառնում թերթերի քննարկման առարկա։ Թուրքիայի առաջնորդները ստեղծում են նման խառնաշփոթ իրավիճակ՝ սպառնալիքներ ներկայացնելով Միացյալ Նահանգներին, ուղարկելով բարձրաստիճան պատվիրակություններ Վաշինգտոն, վարձելով հզոր լոբբիստական ընկերություններ և ծախսելով արժեքավոր քաղաքական կապիտալ, որոնց արդյունքում, ի վերջո, միլիոնավոր մարդիկ իրազեկ են դառնում Հայոց ցեղասպանության փաստի մասին։ Թեև Թուրքիայի նպատակն է քողարկել գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը, այնուամենայնիվ իրենց կատաղի արձագանքի հետևանքով անմտորեն ամբողջ աշխարհին բացահայտում են իրենց նախահայրերի կողմից կատարված ստոր ոճրագործության մասին։

Հուսանք` Թուրքիայի կառավարությունը մեկ անգամ ևս կկիրառի իրեն բնորոշ «կռվարար» մարտավարությունը՝ դրանով իսկ հրավիրելով միջազգային համայնքի ուշադրությունը հայոց ցեղասպանության հարցի վրա։ Նոր ներկայացված բանաձևը կարող է միայն օգտվել թուրքական նման քարոզարշավից, քանի որ հանրապետականներով ղեկավարված Ներկայացուցիչների պալատը հավանաբար չի անդրադառնա դրան մոտ ապագայում, երբ նույնիսկ հայասեր դեմոկրատները բանաձևը քվեարկման չդրեցին անցած տարվա վերջին, երբ նրանք մեծամասնություն էին կազմում։

Անշուշտ, Թուրքիայի պաշտոնյաները կարող են նույնիսկ ավելի օգտակար լինել, եթե չսպասված ճգնաժամային իրավիճակներ ստեղծեն Միացյալ Նահանգների հետ, որը կստիպի դեմոկրատների վարչակազմին և հանրապետականների Կոնգրեսի ղեկավարությանը սատար կանգնել հայոց ցեղասպանության բանաձևին։ Մինչ այդ ամերիկահայ համայնքը կպահի այս հրատապ հարցը և պատրաստ կլինի էլ ավելի ակտիվ կերպով արծարծել այն ցանկացած պատեհ պահին՝ ստիպելով Թուրքիայի կառավարությանը ծախսել միլիոնավոր դոլարներ շարունակական լոբբիստական ջանքերի վրա։

Նման հնարավորություն կարող է ընձեռվել ավելի ուշ` այս ամիս Թուրքիայի «մարդասիրական» երկրորդ նավախմբի և Իսրայելի ռազմական նավատորմի միջև հնարավոր արյունալի առճակատման հետևանքով, որը կարող է զայրացնել ԱՄՆ-ին և Իսրայելի ղեկավարներին՝ ստիպելով նրանց քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևերը իրենց երկրների համապատասխան օրենսդիր մարմիններում։ Հայերը կվրդովվեն՝ տեսնելով, որ Ցեղասպանության հարցը շահագործվում է որպես «քաղաքական ֆուտբոլ», սակայն նրանք չունեն մեծ ընտրություն, քանի որ նրանք նույնքան վիրավորված էին, երբ բանաձևը չէր ընդունվում բոլորովին անհիմն պատճառներով։

Ցեղասպանության հարցից առաջ անցնելով՝ այս տարի ամերիկահայերը կարող են Կոնգրեսին ներկայացնել այլ բանաձևեր հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ՝
– ստիպել Թուրքիային Ստամբուլի հայկական պատրիարքարանին վերադարձնել յուրացված հայկական եկեղեցիները՝ թույլ տալով, որ դրանք գործեն որպես եկեղեցիներ, և ոչ թե՝ թանգարաններ, մզկիթներ կամ տեսարժան վայրեր,
– հարգանքի տուրք մատուցել իրավագետ Ռաֆայել Լեմկինին, ով հորինեց «ցեղասպանություն» տերմինը՝ ազդված լինելով 1915 թվականի հայերի զանգվածային սպանություններից,
– խրախուսել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը
– սատարել Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների (ալեվիներ, հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ և քրդեր) մարդու իրավունքների պաշտպանությունը։

Առաջիկա Կոնգրեսի և նախագահական ընտրությունների շեմին և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում անսպասելի զարգացումների արդյունքում մենք կարող ենք բախվել ծանրաբեռնված և քաոսային քաղաքական սեզոնի հետ։ Կարևոր է, որ ամերիկահայերն ու իրենց աջակիցները լինեն լավ տեղեկացված, ակտիվ և պատրաստակամ պաշտպանելու հայկական շահերը։

Հարութ Սասունյան,
California Courier թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում