Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով կրկին պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Մեր գրոսմայստերը անցկացրեց հերթական խայտառակ պարտիան։
Կրամնիկը Արոնյանին հաղթել էր նաև հավակնորդների մրցաշարի առաջին շրջանում։
Այս պահին Լևոն Արոնյանը 3․5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։