Երեք սևամորթ տղամարդիկ, ովքեր դատապարտվել էին 1931 թվականին տեղի ունեցած բռնաբարության գործով, հետմահու ներվել են ամերիկյան Ալաբամա նահանգում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այսպես կոչված՝ «Սկոտսբորոյի տղաների» գործը տխուր հռչակ էր ձեռք բերել՝ որպես դատական համակարգում ռասիզմի օրինակ:
Ինը սևամորթ երիտասարդներ մեղադրվել էին երկու սպիտակամորթ կանանց բռնաբարելու մեջ՝ գնացքով ուղևորության ժամանակ:
Գործը մի քանի անգամ վերանայվել էր, սակայն երդվյալ ատենակալների ժյուրին, որը կազմված է եղել բացառապես եվրոպական ծագում ունեցող ամերիկացիներից, երիտասարդներին մեղավոր է ճանաչել՝ չնայած ապացույցների բացակայությանն ու կանանցից մեկի փաստացի խոստովանությանը, որ բռնաբարություն չի եղել:
Մնացած 6-ի դեմ մեղադրանքները հանվել էին ավելի վաղ:










































