Tuesday, 09 06 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ

Վազգեն Մանուկյանը դեմ է ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ շնորհելուն

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կիրակի օրը ՀՀ Ազգային ժողովում հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում:

Այս հայտարարությունից հետո էլ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով Կոնստանտին Կոսոչովի՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր, թե վատ չէր լինի վերցնել ԵՄ-ի փորձը, որտեղ բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական, այսինքն՝ ՄՄ-ի համար ռուսերենը դիտարկել որպես աշխատանքային լեզու, իսկ հայերենը մնա ՀՀ պաշտոնական լեզուն:

Այս հայտարարությունները տարակուսանք են առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ոմանք կարծում են, որ սա տեղավորվում է Մաքսային միությանն անդամագրվելու որոշման շրջանակներում է, և որ պետք է սպասել էլ ավելի վատին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, սակայն, նշեց, որ այդպիսի հայտարարություններ շատ կլինեն, բայց դա այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, թե մենք ինչին ենք համաձայն, ինչին՝ ոչ:

Մեր այն հարցին, թե ինքը համաձա՞յն է ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալուն, Մանուկյանը պատասխանեց՝ ոչ։

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ունի ԿԳ նախարարի հայտարարության մասին՝ առ այն, որ ռուսաց լեզուն դառնա աշխատանքային լեզու, ինչին մեր զրուցակիցն արձագանքեց հետևյալ կերպ. «Ես չեմ լսել, թե նա ինչ է ասել, այդ պատճառով դժվարանում եմ պատասխանել, բայց մենք շատ ենք պայքարել, որ մեր պետական լեզուն մեր երկրի ներսում լինի հայերենը, միջազգային կառույցներում մենք համաձայն ենք տարբեր լեզուների հետ՝ անգլերենի, ռուսերենի , ֆրանսերենի: Միջազգային կառույցներում տարբեր աշխատանքային լեզուներ են, իսկ Հայաստանում մեր պետական լեզուն հայերենն է, ինչի՞ մասին է խոսքը: Երբ մի քանի պետություններ միավորվում են, այդտեղ բոլորի լեզուն էլ կարող է լինել աշխատանքային լեզու: ՄԱԿ-ում հավաքված են հարյուրավոր պետություններ, իսկ այդտեղ երեք-չորս պետություններ, այդ երեք-չորս պետություններն էլ կարող են լինել կազմակերպության պաշտոնական լեզուներ»:

Դիտարկմանը, թե այդ հայտարարությունն արվեց Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց առաջ, հնարավո՞ր է անդամագրվելուց հետո Հայաստանին պարզապես դա պարտադրեն, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես կարծում եմ այդպիսի բան պետք է որ չլինի, որովհետև սկզբից այդպիսի բան պայմանավորվածությունների մեջ չի եղել, իսկ հետագա որոշումները պետք է կատարվեն կոնսենսուսով, այնպես որ ցանկացածը կարող է դրան դեմ քվեարկել, և դա չանցնի»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ ցանկություն կարող է լինել, բայց դա բոլորովին այլ հարց է: «Շատ պետություններ ցանկանում են իրենց լեզուն դարձնել համաշխարհային և այլն, և այլն, բայց հնարավորություն իրականացնելու… Մենք միշտ էլ կարող ենք կասեցնել այդ հնարավորությունը և գտնել ճանապարհ, որը մեզ ձեռնտու է»,- եզրափակեց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում