Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նեոօսմանցի Էրդողանի պատերազմը Սիրիայում և Իրաքում. թուրքերն առաջ կշարժվե՞ն դեպի հայաբնակ շրջաններ

Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկից մոտ երկու ամիս անց Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմադիր ջոկատները թուրքական զինված ուժերի աջակցությամբ ի վերջո գրավեցին Աֆրին քաղաքը: Մարտի 18-ի առավոտյան Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը և Սիրիական ազատ բանակը «մաքրել են Աֆրինը ահաբեկիչներից»: Ու մինչ «ահաբեկիչների» դեմ պայքարող թուրք զինվորականներն ու թրքամետ ջոկատները թալանում են իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերի խաղաղ բնակիչներին, ռազմատենչ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան մտադիր է լիարժեք վերահսկողություն սահմանել Սիրիայի՝ քրդերով բնակեցված սահմանակից շրջաններում, և Աֆրինի գրավումից հետո թուրքական բանակը շարժվելու է դեպի արևելք՝ Մանբիջ: Փորձագետները, սակայն, կարծում են, որ Աֆրինից դեպի արևելք շարժվելն այնքան էլ հեշտ չի լինի թուրքական բանակի համար, քանի որ Մանբիջում և հյուսիս-արևելյան շրջաններում լուրջ շահեր ունի Միացյալ Նահանգները: Բացի այդ, քրդական զինված ջոկատներն այստեղ ավելի մարտունակ են:

Ռուս-թուրքական առևտուր

Աֆրինի հանձնումը Թուրքիային, ըստ էության, թուրք-ռուսական պայմանավորվածության արդյունք էր: Եվ պատահական չէ այն, որ թուրքական զորքերի ներխուժման նախօրեին Ռուսաստանը հետ քաշեց իր զորքերը Աֆրին քաղաքից: «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության մեկնարկից մեկ օր առաջ Թուրքիան պաշտոնապես թույլատրեց ռուսական «Գազպրոմին» կառուցել «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ գիծը դեպի Թուրքիա: Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չետերյանի մեկնաբանությամբ՝ այս համաձայնությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կայացել է դեռևս 2017 թ. հոկտեմբերին: Դրանով Ռուսաստանը ստացավ Հալեպից դեպի արևելք ընկած շրջանները, որպեսզի կարողանա վերահսկողություն սահմանել Հալեպ-Հոմս ճանապարհի նկատմամբ, իսկ Թուրքիային թույլ տրվեց մտնել Աֆրին: Իհարկե, ռուսաստանցի փորձագետներն ասում են, որ քրդերին մինչ այդ առաջարկել էին շրջանը հանձնել սիրիական կառավարական ուժերին, բայց քրդերը մերժել են առաջարկը, սակայն սա քննարկման այլ թեմա է:

Վտանգ Ղամիշլիի հայերի համար

Հիմա գլխավոր հարցը մեզ համար այն է, թե ի՞նչ ծրագրեր ունի Թուրքիայի ղեկավարությունը Սիրիայում, և ի՞նչ վտանգներ են սպառնում Սիրիայի հյուսիսային շրջաններում և մասնավորապես ալ-Հասաքեում ու իր կենտրոն Ղամիշլի քաղաքում բնակվող հայությանը՝ հաշվի առնելով հայ արևելագետների որոշ մտավախությունները: Աֆրինում ռազմական գործողությունների ընթացքում հայեր տուժել են, բայց ի տարբերություն ալ-Հասաքեի՝ Աֆրինում չկա կազմակերպված հայ համայնք: Հենց այս վտանգների մասին է մամուլի ասուլիսի ընթացքում խոսել թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Թուրքիան Սիրիայում չի սահմանափակվելու միայն Աֆրինի գրավումով: Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի Ղամիշլի, որը հայաբնակ է:

«Ղամիշլին հայաբնակ տարածք է, և մենք այստեղ բախվելու ենք թուրքական բանակի և հայկական սփյուռքի առճակատմանը և, բնական է, որ թուրքական բանակը այդ տարածքներում չի զբաղվելու մարդասիրությամբ, այլ անելու է այն քայլերը, որոնց սովոր է: Չնայած Թուրքիան նշում է, որ ստեղծում է բուֆերային գոտի, այնուամենայնիվ, սա զավթում է և տարածքային նկրտումներին  հագուրդ տալու կարևոր դրվագ: Միամիտ կլինի կարծել, որ Թուրքիան ռազմական օպերացիան իրականացնելուց հետո շատ հեշտությամբ նահանջելու է և իր զորքերը հանելու է այդ տարածքներից: Այդ տարածքները դե ֆակտո մնալու են Թուրքիայի ազդեցության տակ»,- ասել է Մելքոնյանը:

Օսմանյան սուլթանների ճանապարհով

Էրդողանի քայլերը Սիրիայում ունեն և՛ արտաքին, և՛ ներքին դրդապատճառներ: Արտաքին բաղադրիչը տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելն է, իսկ ներքինը քարոզչությունն է 2019 թ. կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Բայց ավելի հետաքրքիր է Էրդողանի քաղաքականության պատմական ենթատեքստը: Հիշենք, որ թուրքական զինուժը սիրիական պատերազմի ընթացքում առաջին անգամ Սիրիայի տարածք, մասնավորապես Ջերաբլուսի շրջան ներխուժեց 2016 թ. օգոստոսի 24-ին՝ շատ խորհրդանշական օր թուրք-սիրիական պատմության մեջ: Դրանից ուղիղ 500 տարի առաջ՝ 1516 թ. օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մարջ Դաբիկ բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտով օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը սկսել էր Օսմանյան կայսրության կողմից արաբական երկրների նվաճումը: Իսկ այս տարածքները, առաջին հերթին՝ Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջանները օսմանյան և իսլամական արմատներին ձգտող Էրդողանի ու իր կողմնակիցների ընկալմամբ Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Օսմանյան կայսրության պատմական տարածքներն են: Եվ պատահական չէ այն, որ նախորդ տարվանից սկսած՝ Էրդողանն իր ելույթներում սկսել է խոսել այսպես կոչված՝ «պատմական խնդիրների» մասին՝ քննադատելով Լոզանի 1923 թ. պայմանագիրը, որով գծվել են ժամանակակից Թուրքիայի սահմանները: Էրդողանի կարծիքով՝ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ է, այլ կորուստ:

Թուրքագետ Ռ. Մելքոնյանի կարծիքով՝ Էրդողանն այսօր անում է քայլեր, որոնք «քանդելու են Լոզանով գծված սահմանները»: Մասնագետը հիշեցրել է՝ մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել էր «Ազգային ուխտը», ըստ որի թուրքերը տարածքային առումով ունեին երեք կարևոր թիրախ: Մեկը Ալեքսանդրետի սանջակն էր՝ ներկայիս Հաթայի շրջանը, որը ֆրանսիացիների օգնությամբ բռնակցվեց Թուրքիային 1938-39 թթ., մյուսը Կիպրոսն էր, որի տարածքի մոտ 40 տոկոսը Թուրքիան զավթեց 1974 թ., և երրորդ թիրախը իրաքյան Մոսուլն է:

«Վստահ եմ, որ դեպքերը տանելու են դեպի այն, որ թուրքական այս ռազմական ագրեսիան ծավալվելու է հենց այդ ուղղությամբ: Էրդողանն այսօր արդեն հայտարարել է, որ դիմել է Իրաքի իշխանություններին և ասել, որ Իրաքի տարածքում ևս կան, իր ձևակերպմամբ, «քրդական ահաբեկիչներ», և եթե Իրաքի պետությունը չկարողանա նրանց չեզոքացնել, ապա Թուրքիան կներխուժի Իրաք և նրա տարածքում կանի այն, ինչ իրականացնում է Սիրիայում: Հիմա Էրդողանը թիրախավորել է Սինջարը, որը բավական հեշտ ճանապարհ է դեպի Մոսուլ: Այն հեռահար ծրագիրը, որ ունի Թուրքիան, կարծես թե արդեն ուրվագծվում է նաև Էրդողանի հռետորաբանության միջոցով: Վերջնական Թիրախը Մոսուլն է»,- ասել է թուրքագետը:

Եթե Սիրիան մասնատվի

Թուրքական զինուժի վերահսկողության տակ անցած սիրիական տարածքները կբռնակցվե՞ն Թուրքիային, ինչպես Աֆրինի սահմանակից Ալեքսանդրետի սանջակը ժամանակին միացվեց Թուրքիային, կամ ինչ-որ հատուկ կարգավիճակ կստանա՞ն՝ Թուրքիայի ազդեցության ներքո: Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքերով՝ ամեն ինչ կախված է սիրիական ճգնաժամի հանգուցալուծումից՝ Սիրիան կպահպանի՞ իր տարածքային ամբողջականությունը, թե՞ կմասնատվի:

«Ամեն բան կախված է սիրիական հակամարտության հանգուցալուծման ընթացքից: Եթե սիրիական հակամարտությունը հանգուցալուծվի Սիրիայի միասնականության պահպանման ճանապարհով, ապա այս տարածքները կվերածվեն Թուրքիայի լրջագույն ազդեցության գոտու: Եթե այսուհանդերձ հնարավոր չլինի պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, և երկիրը մասնատվի, ապա արդեն հնարավորություններ կընձեռվեն նշված տարածքների բռնակցման համար: Էրդողանը պայմաններ է ստեղծում սիրիական ճգնաժամի հանգուցալուծման՝ իրեն ձեռնտու տարբերակի դեպքում այս տարածքները Թուրքիան բռնակցելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Արմեն Պետրոսյանը:

Սովորական իրողություն

Աֆրինի ռազմագործողության հաջողությունը, ըստ արևելագետի, տրամաբանական էր և սպասված. «Թուրքիան իր հովանավորյալ սիրիական ընդդիմադիր խմբավորումների աջակցությամբ ի վերջո գրավեց Աֆրինը: Եվ հաշվի առնելով սիրիական հակամարտության ողջ ընթացքում նման խմբավորումների գործունեության հետևանքները՝ սպասելի էր, որ Աֆրինը նույնպես նման ճակատագրի կարժանանա: Աֆրինի բնակչության գրեթե կեսը լքել է շրջանը, և զարմանալի չէ, որ քաղաքը գրաված ուժերը նման կողոպուտ և թալան իրականացրեցին այնտեղ: Սա ընդունված գործելաոճ է և սովորական դարձած իրողություն սիրիական հակամարտության ողջ ընթացքում»:

Թուրքիայի հեռահար նպատակը

Իսկ էթնիկ զտումների սպառնալիք իրականում կա: Արաբագետ Արմեն Պետրոսյանը փաստում է, որ Թուրքիայի հեռահար նպատակները միտված են հենց նրան, որ Աֆրինում, Հալեպի հյուսիսային շրջաններում հնարավորինս նվազեցվի քրդերի ներկայությունը, և այդ շրջանները բնակեցվեն սուննի արաբներով, թուրքոմաններով և էթնիկ-կրոնական խմբերով:

«Սա հեռահար նպատակ է, որը պայմանավորված է այս շրջանի նկատմամբ Թուրքիայի նաև պատմական հավակնություններով: Թուրքիան պատմականորեն հավակնություններ է ունեցել Հալեպի նահանգի նկատմամբ՝ հաշվի առնելով այս տարածքի ռազմավարական, տնտեսական նշանակությունը և աշխարհագրական կարևոր դիրքը»:

Ամերիկացիները թույլ չեն տա

Այդուհանդերձ, թուրքական զինուժի և Թուրքիային աջակցող ընդդիմադիր խմբավորումների առաջընթացը դեպի արևելք քիչ հավանական է:

«Նախ, Աֆրինի ռազմագործողությունը նման հանգուցալուծում չէր ստանա, եթե թուրքական զինված ուժերը ուղղակիորեն չմիջամտեին և չաջակցեին ընդդիմադիր խմբավորումներին, իսկ Թուրքիայի հետագա նկրտումները դարձյալ իրականացվելու են բացառապես սիրիական ընդդիմադիր տարբեր խմբավորումների միջոցով: Իսկ այս խմբավորումների հնարավորությունները սահմանափակ են, և ի տարբերություն Աֆրինի, որը նաև մեկուսացված էր աշխարհագրական դիրքով, այս ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելը շատ բարդ կլինի թուրքական զինված ուժերի և սիրիական ընդդիմադիր խմբավորումների համար, որովհետև այս շրջաններում, նախ, քրդերի ավելի ստվար զանգված է բնակվում: Մյուս կողմից՝ քրդական ինքնապաշտպանական ջոկատներն այս շրջաններում շատ ավելի մարտունակ են և զինված են ավելի լուրջ զինատեսակներով, քանի որ հենց նրանք են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի առաջամարտիկները Սիրիայի տարածքում: Կարծում եմ, որ Թուրքիան պատրաստ չէ նման ցամաքային գործողություններ իրականացնելու՝ հաշվի առնելով նշածս բարդությունները: Թուրքիայի գործողություններն առայժմ մնում են հռետորաբանության մակարդակում: Բացի այդ, Միացյալ Նահանգներն ունի ներկայություն Իրաքում և ունի շահեր այս շրջաններում: Ի տարբերություն Աֆրինի՝ և՛ Մանբիջում, և՛ ալ-Հասաքա նահանգում Միացյալ Նահանգներն ունեն շատ ավելի լուրջ ներկայություն, և մեկ անգամ չէ, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ այս շրջանը համարում է իր ուղղակի շահերի գոտի: Այս պարագայում Թուրքիայի առաջխաղացումն այս ուղղությամբ բարդանում է»:

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ իրավիճակը Սիրիայի հյուսիսային շրջաններում կարող է հանգուցալուծվել քաղաքական համաձայնության միջոցով. «Կարծում եմ, որ այդուհանդերձ, կողմերը կարող են գալ քաղաքական համաձայնության, և Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ընդհանուր հայտարարի գալու միջոցով լուծեն խնդիրը և դադարեցնեն Թուրքիայի առաջխաղացումը դեպի արևելք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում