Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Թրամփը, Պոմպեոն և հայկական Սփյուռքը. ինչպես կարող են հայերը ազդել Սպիտակ տան վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը:

 

– Պրոֆեսոր, եկեք սկսենք ամերիկյան քաղաքականությունից: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Թրամփը որոշեց պետքարտուղարի պաշտոնից ազատել Թիլերսոնին և առաջադրել Պոմպեոյի թեկնածությունը: Պոմպեոյի նշանակման դեպքում էական փոփոխություններ կլինե՞ն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ՝ մասնավորապես Հարավային Կովկասի և Իրանի ուղղությամբ:

– Ըստ էության, պարոն Թրամփն ուզում է իր դիվանագիտությունը վարել: Ռեքս Թիլերսոնը մտածում էր, թե ինքը պետքարտուղարն է, որը պետք է իր արտաքին քաղաքականությունն իրականացնի: Նրանք բազմաթիվ տարաձայնություններ ունեին, և Թրամփը որոշեց ազատվել նրանից և արեց դա: Ինչո՞ւ նա նշանակեց Պոմպեոյին. որովհետև նա վստահում է նրան, և Պոմպեոն հավատարիմ է Թրամփին: Կարծում եմ՝ Թրամփը կարծում է, որ Պոմպեոն շատ ավելի հուսալի կլինի, քան Թիլերսոնը՝ անելու այն, ինչ ինքն է հրամայում է: Բայց չեմ կարծում, թե Պոմպեոյի նշանակումը լուրջ փոփոխություններ կառաջացնի արտաքին քաղաքականության մեջ: Հարավային Կովկասի խնդիրն այն է, որ այս տարածաշրջանը ցածր մակարդակի վրա է պետքարտուղարության առաջնահերթությունների մեջ, և յուրաքանչյուր պետքարտուղար ելնում է առկա իրողությունից: Պարոն Թրամփը հաշվի է առնում այն իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, բայց կան շատ այլ խնդիրներ, որոնք մտահոգում են նրան: Ամերիկյան կառավարությունն արդեն իսկ որոշել է էապես կրճատել այլ երկրներին տրամադրվող միջազգային ֆինանսական օգնության բյուջեն: Դա ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում:

Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ՝ այս հարցում փոփոխություններ կլինեն, որովհետև Թիլերսոնը կարծում էր, որ եթե Միացյալ Նահանգները ստորագրել է միջուկային համաձայնագիրը Իրանի հետ, և Միացյալ Նահանգների հանձնառությունն է աջակցել այս համաձայնագրի իրականացմանը: Իսկ Թրամփն ասում էր, որ սա վատ գործարք է, և մենք պիտի չեղյալ հայտարարենք այն:

– Թեև Թրամփը հունվարին որոշում ընդունեց 120 օրով երկարաձգել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը, ինչն ուժի մեջ է թողնում միջուկային համաձայնագիրը և ժամանակ է տալիս Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ նոր սահմանափակումներ նախապատրաստելու Իրանի նկատմամբ:

Այո, կան տեխնիկական որոշ խնդիրներ: Թրամփը չէր կարող միայնակ նման որոշում կայացնել, ուստի թողել է Կոնգրեսին որոշելու՝ դուրս գալ համաձայնագրից, թե մնալ:

– Իրանը Թրամփի արտաքին քաղաքականության առանցքային կետերից մեկն է: Կարծում եք՝ այս հանգամանքը բարձրացնո՞ւմ է Հայաստանի նշանակությունը ամերիկյան արտաքին քաղաքականության տեսանկյունից, որովհետև Հայաստանը յուրահատուկ, բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, Երևանում ԱՄՆ դեսպանատունը շատ կարևոր պատուհան է Իրանի քաղաքացիների համար դեպի արտաքին աշխարհ:

– Այո, բայց միշտ էլ այդպես է եղել: Միացյալ Նահանգների կառավարությունը երբեք լուրջ ճնշում չի գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի Հայաստանը փոխի իր հարաբերություններն Իրանի հետ: Կարծում եմ, որ Թրամփն էլ ճնշում չի գործադրի: Շատ հեշտ է բացատրել նույնիսկ պարոն Թրամփին, թե ինչու են Իրանի հետ հարաբերություններն անհրաժեշտ Հայաստանին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է Իրանն անում: Եթե չհաշվենք Վրաստանը, Իրանը ձեր միակ ցամաքային ելքն է դեպի արտաքին աշխարհ: Երկու ելքն ավելի լավ է, քան մեկը: Իրանի հետ տնտեսական հարաբերությունները ևս շատ կարևոր են Հայաստանի համար: Հայաստանի տնտեսությունը մինչ օրս շատ փխրուն է, իսկ երբ Հայաստանը նոր էր անկախացել, ընդհանրապես տնտեսություն չուներ, և Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ օգուտ տվեցին: Ուստի կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է: Չեմ կարծում, թե փոփոխություններ կլինեն այս հարցում:

– Թիլերսոնը որոշ խոստումներ էր տվել հայերին, ամերիկահայ համայնքին, կոնգրեսականներին, թե կաշխատի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ լուծում գտնելու համար, կաջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կօգնի Հայաստանին սիրիացի փախստականների հարցում, բայց այդպես էլ չկատարեց իր խոստումները: Պոմպեոն, որը քաղաքական գործիչ է, ավելի ակտիվ կլինի՞ այս հարցերում:

Շատ լավ հարց է: Որպես քաղաքական գործիչ՝ Պոմպեոն գործելու է այնպես, որպեսզի իր քայլերն օգուտ բերեն իրեն առաջին հերթին ներքաղաքական առումով, և հայկական Սփյուռքն այստեղ առանցքային նշանակություն ունի: Ընդունելով նմանատիպ որոշումներ՝ նա պատասխանում է հիմնականում հենց հայ համայնքին, և քանի դեռ հայկական Սփյուռքը պահպանում է իր ազդեցությունը ամերիկյան կառավարության նկատմամբ, այս վիճակը կպահպանվի:

– Հայաստանի մյուս հարևանը Թուրքիան է: Ինչպես գիտեք՝ նախագահ Սարգսյանն ի վերջո որոշում կայացրեց չեղարկելու Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները: Ի՞նչ կարելի է սպասել այս քայլից հետո: Թուրքիան որևէ կերպ կպատասխանի՞:

Ես մեծ ակնկալիքներ չունեմ: Թուրքիան շատ զբաղված է: Նրանք լուրջ խնդիրներ ունեն Սիրիայում, նրանք աճող խնդիրներ ունեն քրդերի հետ Թուրքիայում, նրանք խնդիրներ ունեն Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ: Չեմ կարծում, թե այսօր Հայաստանի հետ հարաբերությունների հարցն առաջնահերթություն է: Բացի այդ, այնքան էլ պարզ չէ, թե ինչ պատասխան կարող է տալ Թուրքիան այս որոշմանը: Էմբարգոն Հայաստանի նկատմամբ կպահպանվի, բայց նաև կպահպանվի Թուրքիա մեկնելու սահմանափակումների թուլացումը: Արձանագրությունները մեռած էին դեռևս 2010-2011 թթ., ուստի այս որոշումն իրական փոփոխություն չառաջացրեց այս հարցում: Սա պարզապես խորհրդանշական քայլ էր:

– Կարծես թե, Հայաստանն այդքան էլ կարևոր չէ Թուրքիայի կամ առնվազն նախագահ Էրդողանի համար: Ի՞նչը կարող է ստիպել Թուրքիային շահագրգռված լինելու հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

– Թուրքիա-Հայաստան հարաբերություններում մի մեծ խնդիր կա, և դա Լեռնային Ղարաբաղի հարցն է, բայց որևէ գործոն չի ազդում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վրա, և եթե Թուրքիան մտածում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն միայն այն դեպքում, եթե լուծվի ղարաբաղյան խնդիրը, ապա այն չի լուծվելու:
– Բայց Հայաստանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի գործը չէ, և արձանագրություններում որևէ կետ չկա Ղարաբաղի մասին:

– Այո, Հայաստանը կարող է ասել՝ դա քո գործը չէ, բայց դա չի ազդում Թուրքիայի դիրքորոշման վրա: Կարծում եմ՝ Թուրքիայի տեսանկյունից Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ամենամեծ խոչընդոտը հակամարտությունն է Լեռնային Ղարաբաղում և այս հիմնախնդրի չլուծված լինելը: Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, հայ-թուրքական արձանագրությունների վերջնական փաստաթղթում չկա որևէ նախապայման Լեռնային Ղարաբաղի մասին, և դա է պատճառը, որ հայկական կողմը չցանկացավ կամ չէր կարող շարունակել գործընթացը: Իրականում Թուրքիայի ղեկավարության համար քաղաքականապես շատ դժվար է բացել սահմանը և հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման: Բայց Ղարաբաղն իրականում նրանց չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում են ներքին քաղաքականությունն ու Ադրբեջանի հետ հարաբերությունները: Թուրքիայում կա շատ ազդեցիկ ադրբեջանամետ լոբբի, և գնալով մեծանում են Ադրբեջանից Թուրքիային մատակարարվող էներգետիկ ռեսուրսները: Թուրքիան մեծացնում է իր տնտեսությունը և էներգառեսուրսների կարիք ունի: Նրանք կարող են գազ ստանալ նաև Ռուսաստանից, բայց ենթադրում եմ, որ չեն ուզում չափից ավելի մեծ կախվածության մեջ ընկնել Ռուսաստանից:

– Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Հայաստանի Ազգային ժողովն ընտրել է երկրի նոր նախագահ, կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց հետո պիտի ընտրվի նաև երկրի վարչապետը: Ադրբեջանում ապրիլին տեղի են ունենալու նախագահի ընտրություններ: Ի՞նչ պիտի սպասենք ընտրական այց գործընթացներից հետո, հակամարտության սրացո՞ւմ, թե՞ ընդհակառակը՝ բանակցությունների ակտիվացում:

Դուք, իհարկե, ավելի լավ գիտեք Հայաստանի ներքին քաղաքականությունը, քան ես, բայց կարծում եմ՝ ցանկացած կառավարության համար դժվար կլինի բանակցել հիմնախնդրի փոխզիջումային լուծման դեպքում: Բոլոր հնարավոր փոխզիջումներն առաջարկվել են, բայց դրանք որևէ արդյունք չեն տվել: Չեմ կարծում, թե դրանք կարող են աշխատել այսօր: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի կառավարության մասին: Երկու երկրները մտել են փակուղի, և պարզ չէ, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը: Գուցե խնդիրը կլուծվի այն դեպքում, եթե ռուսները փոխեն իրենց միտքը: Ռուսներն ազդեցություն ունեն երկու կողմերի նկատմամբ, և եթե փոխեն իրենց մոտեցումները, գուցե նրանք կարողանան առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման հարցում: Բայց չեմ կարծում, թե ընտրությունները կազդեն խաղաղ բանակցությունների վրա:

– Ինչի՞ հիման վրա են որոշ փորձագետներ կամ, օրինակ, ամերիկյան հետախուզական ծառայությունը կանխատեսում պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

– Ես, իհարկե, չեմ տիրապետում հետախուզության տվյալների: Գուցե նրանք լսում են հակամարտող կողմերի խոսակցությունները և ավելի լավ են ծանոթ իրավիճակին: Մտահոգության հիմնական պատճառն այն է, որ երկար ժամանակ հարաբերական կայունություն էր տիրում ղարաբաղյան հակամարտության գոտում, հետո տեղի ունեցան 2016 թ. ապրիլի իրադարձությունները, և դա փոխեց մարդկանց ակնկալիքները: Մարդիկ հասկացան, որ պատերազմը կարող է վերսկսվել: Երկու կողմերի աճող ռազմականացումը ևս մեծացնում է պատերազմի սպառնալիքները, և շատերը կարծում են, որ պատերազմը կարող է սկսվել պատահաբար: Անձամբ ես չունեմ տվյալներ, որոնք վկայում են պատերազմի վերսկսման վտանգների մասին, բայց դա չի նշանակում, թե ես ճիշտ եմ: Ի դեպ, ինձ դուր չի գալիս ներկայիս ստատուս-քվոն: Ես կուզենայի, որ հիմնախնդիրը Ղարաբաղում կարգավորվեր, բայց ես չեմ տեսնում հակամարտության սրացման լուրջ ռիսկեր:

– Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիմակայությունը և ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարո՞ղ են ազդել այնպիսի երկրների վրա, ինչպիսին Հայաստանն է: Մասնավորապես շատ հետաքրքիր են ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանը տեղեկացրեց, որ պատժամիջոցների մասին օրենքը պարունակում այնպիսի դրույթ, ըստ որի պատժամիջոցները կարող են տարածվել այն երկրների կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակությամբ» զենք և զինամթերք ձեռք կբերեն Ռուսաստանից: Կարծում եք՝ այդ պատժամիջոցները կարո՞ղ են սահմանափակել ռուսական զենքի մատակարարումները հակամարտող կողմերին և այդպիսով նպաստել խաղաղության գործընթացի ակտիվացմանը:

Ոչ, չեմ կարծում: Երկու պատճառ կա: Մեկը ներքաղաքական է և կրկին վերաբերում է հայ համայնքին: Ինչպե՞ս կարձագանքի, օրինակ, Կալիֆոռնիայի, Նյու Ջերսիի կամ Մասաչուսեթսի հայ համայնքը Թրամփի վարչակազմի այն հայտարարությանը, թե Հայաստանը ենթարկվելու է պատժամիջոցների այն պատճառով, որ սպառազինություն է ձեռք բերում Ռուսաստանի Դաշնությունից: Ձեր կարծիքով՝ ձեր ընկերներն ու բարեկամները Սփյուռքում ինչպե՞ս կարձագանքեն դրան:

– Բացասաբար:

– Խիստ բացասաբար: Եվ մյուս պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ վերջինիս անկախության հռչակումից ի վեր: Զենքի մատակարարումները շարունակական գործընթաց են: Դա նորություն չէ: Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ այն ժամանակ, երբ Հայաստանը զենք չէր ստանում Ռուսաստանից, և զարգացնում էր այդ հարաբերությունները թե՛ այն ժամանակ, երբ Հայաստանը որոշ քանակությամբ էր զենք ստանում, թե՛ այն ժամանակ, երբ մեծ քանակությամբ էր զենք ստանում: Ինչո՞ւ պիտի Միացյալ Նահանգները հանկարծ որոշի թուլացնել Հայաստանի ազգային անվտանգությունը՝ թույլ չտալով նրան զենք ներկրել Ռուսաստանից:

– Ամեն դեպքում ինչպե՞ս պիտի Հայաստանը դիրքավորի իրեն ռուս-ամերիկյան դիմակայության շրջանակներում: Միացյալ Նահանգների դեսպանն ասում է, որ Միացյալ Նահանգները չի ստիպում Հայաստանին ընտրություն կատարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, բայց ամեն դեպքում սա լուրջ խնդիր է:

Սա շատ հետաքրքիր հարց է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախորդ տարվա դեկտեմբերին ընդունեց բանաձև, որը դատապարտում էր Միացյալ Նահանգներին նախագահ Թրամփի՝ Իսրայելում ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման համար, և Ամերիկան հսկայական ճնշում գործադրեց իր բարեկամ երկրների նկատմամբ, որպեսզի չաջակցեն այդ բանաձևի ընդունմանը: Վրաստանը շատ երկրների պես որոշեց ձեռնպահ մնալ և չպաշտպանել ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ հակառակ կողմին: Նրանք ասացին՝ եթե այս կողմ գնանք՝ մեզ կօտարենք Մերձավոր Արևելքից, եթե այն կողմ՝ մեզ կօտարենք Միացյալ Նահանգներից: Ուստի որոշեցին կանգնել մեջտեղում: Եթե այս համեմատությունը կիրառենք Հայաստանի պարագայում՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, ապա պարզ կդառնա, որ Հայաստանը բավական հաջող է գործել՝ որոշակի հեռավորություն պահելով թե՛ Ռուսաստանից և թե՛ Միացյալ Նահանգներից, և երկու կողմն էլ ընդունել են այս մոտեցումը: Նրանք ընդունել են Հայաստանի այս քաղաքականությունը և՛ լավ հարաբերությունների, և՛ վատ հարաբերությունների շրջանում: Հետևաբար, չեմ կարծում, թե ռուս-ամերիկյան հարաբերություններն ուղղակիորեն կազդեն Հայաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում