Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մամեդյարովը վախեցավ Լևոնից․ Ճակատագրական քայլը կատարել է Սերժ Սարգսյանը, թե՞ Արոնյանը

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Այս գրոսմայստերների միավորները կիսել էին նաև հավակնորդների մրցաշարի առաջին շրջանում: Երկու դեպքերում էլ ադրբեջանցի գրոսմայստերը չցանկանալով ռիսկի դիմել պայքարեց ոչ-ոքիի համար:

9-րդ տուրից հետո ադրբեջանցի գրոսմայստերը 5․5 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում և ընդամենը կես միավորով է զիջում միանձնյա առաջատար ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Արոնյանին հաղթելու դեպքում Մամեդյարովը միավորների քանակով կհավասարվեր ամերիկացի գրոսմայստերին: Արոնյանին չհաղթելու համար Մամեդյարովը խիստ քննադատության է ենթարկվել հայրենիքում: Ադրբեջանցիները կարծում էին, որ երկրորդ շրջանում իրենց սիրելի գրոսմայստերը հեշտ հաղթանակի կհասնի չափազանց անհաջող ելույթ ունեցող Արոնյանի նկատմամբ: «Մամեդյարովը վախեցավ Լևոնից: Վախեցավ խայտառակ լինել և խաղալով փակ պարտիա ի վերջո ոչ-ոքի խաղաց: Պարտությունն ինչ խոսք չէր ընկալվի, բայց Մամեդյարովը պարտավոր էր գրոհել և փորձել հաղթել ետնապահ Արոնյանին: Սա ընդունելի չէ: Շահրիյարն այսօր շատ ավելի ուժեղ է Արոնյանից: Վստահ եմ, եթե մեր ընկերը գրոհեր փայլուն հաղթակ կտաներ Հայաստանի ներկայացուցչի նկատմամբ: Այո, որոշ չափով հիասթափված ենք Արոնյանի հետ տեղի ունեցած պարտիաներից, բայց կարծում եմ Մամեդյարովին կհաջողվի հավակնորդների մրցաշարի վերջնամասում շրջանցել Կարուանային և նոյեմբերին աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել Կառլսենի հետ»,- ասել է ադրբեջանցի շախմատիստ Ասկեր Ռզաևը:

Արոնյանը շարունակ փորձում էր առավելություն ստանալ, բայց կրկին անգամ մեր շախմատիստի խաղը չստացվեց: Վերջնախաղում Արոնյանի ֆիգուրներն ավելի ակտիվ էին, բայց անհամեմատ ավելի լավ մարզավիճակում գտնվող Մամեդյարովին հաջողվեց անթերի պաշտպանվել: Նշենք, որ Մամեդյարովն այս մրցաշարում ոչ մի պարտություն չի կրել, իսկ Արոնյանը ձախողվել է 3 անգամ: Արոնյանը 3․5 միավորով ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակչում է մրցաշարային աղյուսակը: Կարելի է ասել, որ Արոնյանը կարևորագույն մրցաշարում մոտ է վերջնականապես տապալվելուն: Թե երկրպագուները և թե փորձագետները ամենևին չէին կարող կանխատեսել, որ հայ գրոսմայստերը մրցաշարի ավարտից 5 տուր առաջ կլինի ետնապահի դերում: Միայն հրաշքը կարող է Արոնյանին օգնել դուրս գալ այս վիճակից: Հիշեցնենք, որ մեր գրոսմայստերը պարտվել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, Ֆաբիանո Կարուանային և Ուեսլի Սոյին: Շարունակ խոսվում է, որ Արոնյանը հավակնորդների մրցաշարերում ուղղակի չի դիմանում ճնշմանը: Ավելին նշվում է, որ հայ գրոսմայստերն ավելի շատ արտիստ է, քան մարզիկ: Այո, Արոնյանը որոշ դեպքերում չտեսնելով հստակ և պրագմատիկ լուծումները փորձում է ստեղծագործել: Օրինակ մեր շախմատիստը հաղթանակը ձեռից բաց թողեց 5-րդ տուրում Ալեքսանդր Գրիշչունի հետ մրցավեճում: Արոնյանը 29-րդ քայլին, պարտիայի ելքը վճռելու փոխարեն ճակատագրական սխալ թույլ տվեց:

Հայաստանցի շատ երկրպագուներ սոցիալական ցանցերում շարունակ կարծիք են հայտնում, որ ճակատագրական քայլը կատարել է ոչ թե Արոնյանը, այլ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Սարգսյանը ներկա էր գտնվել մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը և կատարել առաջին տուրի Արոնյան-Լիրեն պարտիայի առաջին քայլը: Ինչ խոսք հնարավոր է, որ պետության առաջնորդի ներկայությունը մեծացնելով պատասխանատվության զգացումը որոշակիորեն ազդել է Արոնյանի վրա: Այդուհանդերձ կատարվածի մեջ մեղավորներ փնտրելը կարծում ենք այքան էլ ճիշտ չէ: Արոնյանն ուներ հնարավորություն, որից չօգտվեց: Փաստն այն է, որ մեր առաջատար գրոսմայստերը դեռևս չի հավակնում աշխարհի չեմպիոնի կոչմանը: Ինչևէ, հավակնորդների մրցաշարում կարելի է առանձնացել Կարուանային, որն իսկապես գեղեցիկ պարտիաներ է անցկացնում:

Ըստ մասնագետների՝ Կարուանան հիանալի տնային աշխատանք է կատարել՝ մանրակրկիտ ուսումնասիրելով բոլոր մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը: Նույն ոգով շարունակելու դեպքում Կարուանան կարող է դառնալ մրցաշարի հաղթող: Տնային աշխատանքը լավ է կատարել նաև Մամեդյարովը, որը ևս հաղթողի կոչման հիմնական հավակնորդներից է: Ի տարբերություն Կարուանայի, որը հարձակվողական շախմատ է ցուցադրում, Մամեդյարովը անցկացնելով գրագետ պարտիաներ խաղում է երկրորդ համարով հաջողության հասնելով մրցակցի սխալների շնորհիվ: Այսօր հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 10-րդ պարտիայում Արոնյանը սև խաղերով կմրցի Կրամնիկի հետ: Վերջինս 4․5 միավորով Սերգեյ Կարյակինի և Դին Լիրենի հետ բաժանում է 4-6-րդ հորիզոնականները:

Վաղը կայանալիք կենտրոնական խաղում Կարուանան կմրցի Մամեդյարովի հետ: Այս պարտիան կարող է էական նշանակություն ունենալ հաղթողի կոչման պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում