«Ես հիացած եմ սահմանի հատման ընթացակարգով՝ թե՛ մեր, թե՛ հատկապես Վրաստանի մասում: Իմ՝ սահմանը հատելը տևել է մինչև 20 րոպե: Շատ սիրալիր, շատ ջերմ՝ համեցեք Վրաստան, բարի գալուստ Վրաստան: Նույնիսկ չեմ ներկայացել, թե ով եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ այս մասին ասաց սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ հերքելով այն տեղեկատվությունը, թե սահմանապահներն իրեն չեն թողել հասնել Ախալքալաք: Իսկ որպես ասվածի հավաստիք՝ լրագրողներին առաջարկեց ուղարկել իր վրաստանյան լուսանկարները: