Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Ասում եք չեք քննարկել հա՞

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բավականին հետաքրքրական կերպով է հերքել խաղաղապահների տեղակայման հարցի քննարկման մասին տեղեկատվությունը: Խոսքը բնականաբար Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին է: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում այդպիսի հարց չի քննարկվել: Բնականաբար հարց է առաջանում, իսկ քննարկվե՞լ է արդյոք դրանից առաջ:

Ակնհայտ է, որ Նալբանդյանը կարծես թե միանգամայն գիտակցաբար է թողնում այդ հարցի տեղը: Չէ որ նա կարող էր ասել, որ խաղաղապահների հարց չի քննարկվում, և վերջ: Մինչդեռ շեշտում է, որ Սերժ Սարգսյանը այդ հարցը երբեք էլ չի քննարկել: Ըստ երևույթին Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ նստել է գրասեղանի առաջ և պատրաստում է իր պատասխանը, որում հավանաբար կասի, որ իր նախագահության տարիներին էլ խաղաղապահների հարց չի քննարկվել: Այլապես կստացվի, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի պարտվողական քաղաքականություն է վարել, քան Սերժ Սարգսյանը:

Մինչդեռ այդ դեպքում Քոչարյանի կրեդոն զգալիորեն տուժում է, որովհետև նա փորձում է իր քաղաքական ռեստավրացիան կառուցել առաջին հերթին այսպես ասած ազգային շահի և Ղարաբաղի հաղթանակի պաշտպանի իմիջով: Բնականաբար դա գիտե նաև Սերժ Սարգսյանը, ու նրա արտգործնախարար Նալբանդյանն այժմ փաստորեն փորձում է հարվածի տակ դնել Քոչարյանի այդ իմիջը: Հավանական է, որ Կազանի հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը որոշակի մտահոգություն ունի Քոչարյանի գործունեության հետ կապված: Գաղտնիք չէ, որ զինված ուժերի ստորաբաժանումներում կան ազատամարտի մասնակից սպաներ, որոնք որևէ դեպքում չեն համաձայնի տարածքների զիջման:

Ռոբերտ Քոչարյանը կարող է օգտագործել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա հանգուցային պահերը, այդ և այլ այդպիսի տրամադրությունների կրող իշխանական շերտերը, և հատկապես զինվորական ու երկրապահ շերտերն իր կողմը գրավելու և նրանց մոտ այսպես ասած հաղթանակի երաշխավոր հանդիսանալու համար: Ահա թե ինչու Նալբանդյանը ոչ միայն հերքում է խաղաղապահների հարցի քննարկումը, այլ հերքում է դա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ամբողջ շրջանի համար, և դա անում է այնպես, որ հարցեր առաջանան քոչարյանական շրջանի հետ կապված:

Մինչդեռ, եթե ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը խաղաղապահների հարց չեն քննարկել, ինչպե՞ս է հարցը հայտնվել առնվազն տեղեկատվական օրակարգում: Չէ՞ որ «ծուխն առանց կրակ չի լինում», և չէին կարող ասենք ադրբեջանցիները մեջտեղ բերել մի բան, որ ընդհանրապես գոյություն չունի: Չէ՞ որ այդ դեպքում համանախագահներն էլ իրենց վերաբերմունքը կարտահայտեին և կողմերին խորհուրդ կտային ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից:

Թեև, մյուս կողմից, հնարավոր է, որ խաղաղապահների հարցը հայկական կողմը չի քննարկում ոչ թե մերժելու, այլ պարզապես քննարկելու կարիք չունենալու համար: Այսինքն, հայկական կողմը գուցե ընդամենն ասում է՝ բերեք խաղաղապահներ, միայն թե դրանից առաջ տվեք կարգավիճակ: Համենայն դեպս սա ունի հստակեցման կարիք և միայն հայտարարելով, թե հարց չենք քննարկում, չի նշանակում սպառիչ պատասխան տալ եղած հարցադրումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում