ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դինամիկ կերպով աճում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Ըստ Ապրեսյանի, եթե անցյալ տարի այդ թիվը եղել է 575 հազար, ապա այս տարի ակնկալում են, որ կհասնի վեց հարյուր հազարի: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մինչև 2030 թվականը ակնկալում են տարեկան երեք միլիոն զբոսաշրջիկի այցելություն Հայաստան: Մեխակ Ապրեսյանի տեղեկացմամբ, հատկապես դինամիկ կերպով աճել է Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Հայաստան այցելություններ են կատարել մեծ թվով զբոսաշրջիկներ նաև Վրաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից: