Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Արոնյանն ու Լիրենը ոչ-ոքին էին խաղացել նաև մրցաշարի առաջին շրջանում։
Հայ գրասմայստերն ունի 3 միավոր և շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի վերջնամասում։ Այս տուրում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: