Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 21-22-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-24-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Երևանում` նոյեմբերի 21-22-ին սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: