Մեդալը ստացել եմ ոչ թե Քոչարյանից, այլ Սերժ Սարգսյանից: Մեկնաբանելով «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթը նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Ես չեմ ուզում պաշտպանվել, մեդալի հետ կապված իր ասածի մեջ ճշմարտություն կա: Իսկապես ես այդ մեդալը վերցրել եմ Սերժ Սարգսյանից անկախության 20-ամյակի առիթով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը որոշեց Անահիտ Բախշյանի թեկնածությունը, ոչ թե Սերժ Սարգսյանը: Դիմել էին խմբակցությանը, ասել էին՝ ուզում են մեկին ներկայացնել 20-ամյակին, խմբակցությունն էլ իմ թեկնածությունն առաջարկեց»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ շեշտելով, որ Զարուհի Փոստանջյանն այն ժամանակ որևէ գնահատական չի հնչեցրել՝ ո՛չ նախապես, ո՛չ հետո»,-ասաց Բախշյանը: