Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Աբխազական երկաթուղու վերաբացման մասին խոսակցությունները չափազանցված են

Վրաստանում կրկին քննարկում են աբխազական երկաթուղու, այլ խոսքերով՝ Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը Աբխազիայի տարածքով իրար կապող երկաթուղային ճանապարհի վերականգնման և վերագործարկման հարցը:

Հանրային ըկալումներն ու իրականությունը

Հիմնական առիթը Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թ. ստորագրված առևտրի մոնիթորինգի մասին համաձայնագրի իրականացման շուրջ բանակցություններն են: Մոսկվան և Թբիլիսին բանակցում են երկկողմ հարաբերությունները կարգավորելու և մասնավորապես Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով վերականգնելու նպատակով, թեև կողմերը դեռևս հեռու են համաձայնագրի կենսագործումից: Կան քաղաքական, տեխնիկական և այլ բնույթի մի շարք չլուծված խնդիրներ (ավելի մանրամասն տե՛ս այս հղումով):

Եվ Վրաստանում շատերը մտավախություն ունեն, որ Աբխազիայի և Ցխինվալի տարածքներով տրասնպորտային հաղորդակցության վերականգնման դեպքում կարող է վերաբացվել նաև աբխազական երկաթուղին: Ասում ենք մտավախություն, քանի որ վրաց հասարակության առնվազն զգալի հատվածը, եթե ոչ մեծամասնությունը չափազանց զգայուն է վերաբերվում վրաց-ռուսական հարաբերությունների և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կապված ցանկացած թեմայի: Այլ հարց է, որ աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորություններն իրականում այնքան էլ մեծ չեն: Բայց խոսքը ոչ թե իրականության, այլ հանրային ընկալումների մասին է: Վրաստանում վախենում են, որ Աբխազիայով և Ցխինվալով ճանապարհների վերաբացումը կարող է ամրապնդել այս շրջանների ներկայիս դե ֆակտո անկախ, այսինքն՝ Վրաստանից անջատ կարգավիճակը: Եվ եթե աբխազական երկաթուղու գործարկման հեռանկարը տնտեսական տեսանկյունից դրական է գնահատվում Հայաստանում, ապա Վրաստանում շատերը կարծում են, որ այն տնտեսական օգուտ չի տա և միայն կուժեղացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում:

Գաղտնի փաստաթուղթ

Հերթական լուրը Վրաստանում տարածել է քաղաքագետ Սոսո Ցիսկարաշվիլին՝ հայտարարելով, որ իր տեղեկություններով հնարավոր է՝ Վրաստանի հանրության թիկունքում ստորագրվի փաստաթուղթ Մոսկվայից մինչև Երևան երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին:

«Հանրության թիկունքում կարող է ստորագրվել փաստաթուղթ Մոսկվայից Երևան երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին։ Դա իրոք վտանգներ պարունակող նախագիծ է և ժամանակն է, որ մենք գնահատենք, թե արժե՞ արդյոք թույլ տալ ռուսական գնացքներին անցնել մեր տարածքով, և ընդհանրապես, կարո՞ղ ենք վստահել ներկայիս իշխանություններին»,- հայտարարել է Ցիսկարիշվիլին:

Պարզապես խոսակցություններ

Թբիլիսյան Black Sea Press լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն նման տեղեկությունները համարում է պարզապես խոսակցություններ:

«Արդեն ինչքան ժամանակ է՝ քննարկում են այս հարցը: Եթե պայմանագիր ստորագրվի, կքննարկենք: Եթե չի ստորագրվել, ապա իմաստ չկա քննարկելու այն, ինչ գոյություն չունի: Սոսո Ցիսկարիշվիլին ունի տեղեկություն, իսկ ես չունեմ նման տեղեկություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վասաձեն՝ ավելացնելով, որ այս հարցը նախկինում շատ է քննարկվում, բայց հիմա չեն քննարկվում, որովհետև հնարավոր չէ անընդհատ նույն բանի մասին խոսել:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղու վերագործարկմանը, Գելա Վասաձեն կարծում է, որ դա տեղի չի ունենա տեսանելի ապագայում:

Ռուս-վրացական փակուղի

Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ռուս-վրացական հարաբերություններում ստեղծված փակուղային վիճակը, որը փաստել է նաև Վրաստանի վարչապետը իր հայտարարության մեջ, թույլ չի տալիս մտածել  նման խոշոր նախագծերի մասին, ինչպիսին ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է: Իսկ Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացի Ա. Թաթունաշվիլիի ենթադրյալ սպանությունը ավելի է սրել իրավիճակը՝ վտանգելով ժնևյան բանակցությունների գործընթացը:

«Վերջին շրջանում կողմերի հայտարարությունները՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունը, Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը և վրացական կողմի պատասխանը, ցույց են տալիս, որ ռուս-վրացական հարաբերությունները փակուղային իրավիճակում են գտնվում: Ռուսական կողմն իր հայտարարության մեջ ողջունել է Վրաստանի ձգտումը՝ ուղիղ երկխոսելու Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Վրաստանի ընդդիմությունը քննադատեց դրա համար վարչապետին, ռուսական կողմն օգտագործեց այդ փաստը՝ ասելով, որ իրենք էլ են աջակցում ուղիղ երկխոսությանը: Սա ցույց է տալիս, որ տարբեր մոտեցումներ կան, և Ռուսաստանը փորձելու է չստանձնել որևէ պարտականություն, ինչն այսօր խոչընդոտ է ժնևյան գործընթացում: Կողմերը, ըստ այս բանակցությունների, պետք է ուժ չկիրառելու մասին պարտավորություններ ստանձնեն: Ռուսական կողմը հայտարարում է, որ ինքը չէ, որ կոնֆլիկտ է սկսել, և պարտավոր չի պատասխանատվություն ստանձնել: Այս ամենն ազդում է ժնևյան գործընթացի վրա: Վերջին իրադարձությունները և Վրաստանի քաղաքացու ենթադրյալ սպանությունը կամ մահը Ցխինվալում ցույց են տալիս, որ բավական լուրջ խնդիր է, և եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նմանատիպ հարցերում և մահացածի դին փոխանցել վրացական կողմին, ապա շատ դժվար է պատկերացնել, թե ինչ իրավիճակ պիտի ստեղծվի ռուս-վրացական միջպետական հարաբերություններում, որպեսզի իրականացվեն ավելի խոշոր նախագծեր, մասնավորապես՝ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»,- մեկնաբանեց Ջոնի Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում