Այսօր Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը՝ ընկերակցությամբ Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեի և շվեդ դիվանագետների պատվիրակության խմբի, այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ:
Նախարար Բիլդթը տեղեկացվեց Սիվիլիթաս հիմնադրամի բազմաբնույթ նախագծերի և ապագա ծրագրերի մասին: Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու պարոն Բիլդթը զրույցի ընթացքում քննարկեցին տարածաշրջանային տարբեր հարցեր, առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման ներկա բանակցային ընթացքը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակին, ինչպես նաև երկրի տարբեր հիմնախնդիրներում քաղաքացիական հասարակության ավելի լայն ներգրավվածությանը: