Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է անժամկետ հանել տեսչական ստուգումների կասեցման վերջնաժամկետը: Սակայն այս արգելքը չի տարածվելու այն տեսչությունների վրա, որոնք աշխատում են ռիսկերի գնահատման հիման վրա ստուգումներ անցկացնելու մեխանիզմով: «Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից»,- նշված է որոշման նախագծում: