Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Առաջ շարժվելու ճանապարհին արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն

Մեր երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ հանրապետության ներքաղաքական հարցերով տարված, տուրք տալով այդ հարցերի ամենօրյա երանգափոխությանը՝ մենք կարծես թե մոռացության ենք տալիս ազգային արմատական շատ հարցեր և հարցադրումներ:

ՀԱԿ-ի երեք պահանջների կատարումից հետո հորիզոնում հայտնվել է արտահերթ ընտրությունների «իններորդ ալիքը»: Մռայլ կանխագուշակումներն ու հիսթերիան ոչ թե ամենօրյա, այլ ամենժամյա բնույթ են կրում: Երբեմն դրանք անպարկեշտ գունավորում ունեն: Այս ամենից մեզ համար առանձնապես անհանգստացնողը արդարադատության նախարարի արտահայտությունն է, ով օրինական հիմքեր չի տեսնում արտահերթ ընտրությունների համար: Ինչ խոսք, զուտ իրավաբանական ձևակերպումները կարող են տիրող իրավիճակի հետ հակասության մեջ հայտնվել: Իրավաբանական տրամաբանությունն ու զանգվածային տրամաբանությունը կարող են հայտնվել իրարամերժ դիրքերում: Եվ հենց այս դեպքում է, որ առաջանում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:

Մտավորականների ֆորումի Ավագանին և համակարգող խորհուրդը դեռևս 22.05.2008թ-ին հանդես եկած հայտարարությամբ, ուր նախանշված են եղել այսօրվա քաղաքական զարգացումների արմատները, կանխավ մերժելի է համարել արդարադատության հարգարժան նախարարի այսօրվա փաստարկներն արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

Նախ ավագանու երեք տարի առաջվա հայտարարությունը ամբողջությամբ:
Այս օրերին մեր ԶԼՄ-ներում հաճախ են հրապարակում ԱԺ-ն վերընտրելու, իշխանական թևի, և արմատական ընդդիմության ցանկությունների, անգամ մտադրության մասին լուրեր: Հակված ենք կարծելու, որ այդ տեղեկությունը կարելի է գնահատել որպես երկու բևեռների միջև սպասված երկխոսության սկիզբ և այդու կփորձենք մեր դիրքորոշումը ճշտել վերոնշյալի բերումով:
Վերջին նախագահական ընտրությունները, ինչ ձևաչափով էլ որ դիտելու լինենք՝ անարդար, կեղծված, արյունալի, այնուամենայնիվ դրանք ընտրություններ էին, որոնք ցուցադրեցին, թե մեզանում դեռ ինչքան շատ բան կա անելու 1988–ի ազգային ազատագրական պայքարն իր ավարտին հասցնելու համար:
Այժմ ի մի բերելով սահմանադրական հանրաքվեից նախագահական ընտրություններ ընկած ժամանակաշրջանի դեպքերի ընթացքը, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենամերժելին եղել է 2007 թվականի ԱԺ ընտրությունները:

Վերոնշյալ ընտրությունների նախընտրական շրջանը սկսելուց առաջ գործող նախագահ Ռ.Քոչարյանը՝ հեռուստատեսությանբ ելույթ ունենալով հրավիրյալ չորս առաջատար լրագրողների առաջ, հայտարարեց, որ ինքը ԱԺ առաջիկա ընտրությունների ժամանակ սատարելու է գործող կուսակցություններից չորսին, իսկ դրանք մի քանի տասնյակն էին: Այդ դեպքում կարևոր չէ, թե խոսքը որ չորսի մասին էր, թեև, հետագայում ԱԺ անցած հինգ կուսակցություններից չորսը, որոնք այսօր ձևավորված կոալիցիայի կազմում են՝ Ռ.Քոչարյանի սատարումը վայելողներն են:

Այսպիսով, գործող նախագահի կողմից տեղի ունեցավ սահմանադրության խախտում երդմնադրժության միջոցով: Ռ.Քոչարյանը հայ քաղաքական ասպարեզից հեռացավ որպես երդմնադրուժ նախագահ՝ դրուժան:

Նկատենք, որ բոլոր ժողովուրդների մեջ, անկախ նրանց զարգացման մակարդակից և դավանական պատկանելիությունից, երդմնադրժությունը համարվում է մեծագույն հանցանք, որը ներման ենթակա չէ և վաղեմության ժամկետ չունի: Երդմնադրժությունը մայր հանցանք է, որից ծնունդ է առնում մարդ արարածին ծանոթ բոլոր մյուս հանցանքները (օրինակ, 2008թ. նախագահական խայտառակ ընտրությունները): Երդմնադրժությունը բարոյական նորմերը լափող արագընթաց քաղցկեղ է (ՕԵԿ-ի դիրքորոշումը՝ իբրև վառ ապացույց): Ինչ խոսք, ԱԺ անցած կուսակցությունները կարող են հայտարարել, որ իրենք ընտրողների կամքի ազատ արտահայտության շնորհիվ են հայտնվել ԱԺ-ում և դա միանգամայն ընդունելի կլիներ, եթե նրանք ժամանակին իրենց որոշակի անհամաձայնությունն արտահայտած լինեին գործող նախագահի hայտարարությանն ու կամային դրսեորմանը: Որքան մեզ հայտնի է, այդ սատարումը չի դատապարտվել նրանցից ոչ մեկի կողմից: Հետևաբար արդարացի է եզրակացնել, որ այդ կուսակցությունները ակտիվ կամ թեկուզ պասիվ ձևով օգտվել են այդ հանցավոր հովանավորչությունից:

Ելնելով մեր ազգային, ավանդական, բարոյական հասկացություններից, գալիս ենք հետևյալ եզրակացությանը: Այսօրվա ՀՀ ԱԺ-ն երդմնադրժության ծնունդ է, անօրինական, հակասահմանադրական և պարտադրաբար պետք է լուծարվի: Նախկին նախագահ Ռ.Քոչարյանն այլևս հայաստանյան որևէ պետական-քաղաքական ընտրովի կամ նշանակովի պաշտոն վարելու իրավունք չպետք է ունենա, քանի որ նրա այդ կարգի նախաձեռնությունները հանգեցնում են ծանրագույն, նույնիսկ ողբերգական հետևանքների:

Ժամանակը բուժում է վերքերը, սակայն այն ի զորու չէ առ ոչինչ համարել անօրինականությունը և կեղծիքը: Սպին մնում է: Կեղծիքը կեղծիք է, անօրինականությունն՝ անօրինականություն, մանավանդ, եթե դրանց ծնողը ուխտադրժությունն է:

Զանգվածները իրենց հատուկ կանխազգացումով մերժում են ուխտադրժության ծնունդ անօրինականությունն ու դրանից բխող բոլոր հետևանքները: Այս վերջին պարագան արհամարհող ուժը, տվյալ դեպքում՝ իշխանությունը, ձեռք բարձրացրած կլինի ազգային հոգեկերտվածքի մայր արմատների վրա, որի հետևանքները կարող են անկախատեսելի լինել:

Մենք չենք փորձում դեպքերի հետագա ընթացքը կանխագուշակել: Քաղաքականության մեջ որևէ քայլ, անկախ նրա պատմական արժեքից, չի կարող ընդունելի դարձնել ուխտադրժությամբ ծնունդ առած բարձրագույն ընտրովի մարմինների անօրինական, ոչ լեգիտին լինելը: Սա բարոյական եզրագիծ է, և ոչ ոք այն անցնելու իրավունք չունի:

Առաջ շարժվելու ճանապարհին արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում