Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

«Եթե հայերն ավելի մեծ ներդրումներ անեն, Սերբիան մեկի տեղը երկու անգամ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Սերբիայի խորհրդարանը նախորդ շաբաթ մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քննարկելու ընդդիմության առաջարկը: Բանաձևը ներկայացրել էր նախկին վարչապետ Զորան Զիվքովիչի գլխավորած քաղաքական ուժը՝ «Նոր կուսակցությունը»: Լրատվամիջոցներն այս առիթով հիշեցնում են, որ նախկինում՝ վերջին տասնամյակում, նման առաջարկներ մի քանի անգամ արվել են խորհրդարանին, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր նախագծերը մերժվել են մեծամասնության կողմից:

Պատմությունն ու ներկան

Սերբիան իրականում շատ կարևոր երկիր է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի և Հայկական հարցի համատեքստում, քանի որ որոշակի առնչություններ ունի թե՛ Թուրքիայի և թե՛ հայոց պատմությանը: Սերբերը ևս կրել են Օսմանյան տիրապետության ծանր լուծը և ազատագրվել են միայն 19-րդ դարի վերջին՝ 1878 թ. Բեռլինի հաշտության պայմանագրով: Եվ այս իմաստով Սերբիան ամենևին էլ պատահական երկիր չէ: Թեև քրիստոնեական երկիր է ու Հայաստանի հետ ունի բարեկամական կապեր, Սերբիայում ապրող հայերի թիվը մեծ չէ: Տարբեր տվյալներով` այստեղ բնակվում է մոտ 300 հայ: Բայց ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ չնայած ցեղասպանության բանաձևերի մերժումներին՝ Սերբիան այն քիչ երկրներից էր, որի նախագահը 2015 թ. ապրիլին եկավ Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար: Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց», – Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել էր Սերբիայի այժմ արդեն նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Ավելի հրատապ հարցեր

Ինչո՞ւ է Սերբիան խուսափում 1915 թ. իրադարձությունները պաշտոնապես որպես ցեղասպանություն ճանաչելուց: Նախկին Հարավսլավիայի արտգործնախարարի նախկին օգնական Ալեքսանդրա Յոսկիմովիչն այս հարցի առնչությամբ ասել է, թե Սերբիայի համար վաղ է նման հարցերով զբաղվելը: Սերբ դիվանագետի խոսքերով՝ Սերբիան ավելի հրատապ հարցեր ունի կարգավորելու՝ նախ և առաջ կապված Եվրամիությանը ապագա անդամակցության հետ:

Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու նպատակով

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ենթադրում է, որ սերբական խորհրդարանի որոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերություններով: Առանցքայինն այստեղ Բոսնիայի մուսուլմանների ցեղասպանության՝ Սրեբրենիցայի հայտնի ջարդերի ճանաչման խնդիրն է:

«Սերբիայի խորհրդարանը Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու համար է մերժել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Թուրքերը Բոսնիայում սերբերի իրագործած ցեղասպանության հարցն են միջազգայնացրել, և սերբերը վախենում են, որ եթե 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեն, թուրքերն էլ բոսնիացի մահմեդականների ցեղասպանության հարցը կբարձրացնեն: Սերբիան պիտի որ դրա համար մերժած լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ սա ճիշտ որոշում չէ, որովհետև Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի տակ ստորագրել են ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, իսկ կանխարգելման լավագույն ձևը եղած բոլոր ցեղասպանությունները ճանաչելն է:

«Փաստորեն Սերբիան իր իսկ ստորագրությունն է ժխտում ինչ-որ քաղաքական նկատառումների համար: Դա էլ լավ բան չի, որովհետև մեկուկես միլիոն մարդ զոհ է գնացել հայերի զանգվածային ջարդերին: Դրանով նա խաչ է քաշում մեկուկես միլիոն զոհերի հիշատակի վրա»:

Էրդողանը ոսկե սարեր է խոստացել սերբերին

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սերբիայի խորհրդարանի որոշումը մեկնաբանեց նաև սերբ լրագրող Բոյան Բրկիչը՝ ասելով, որ նման որոշում կայացնելու հիմնական պատճառը Թուրքիայի հետ հարաբերություններն են:

«Սերբիայի տնտեսությունն իր մահվան մահճում է: Շատ վատ վիճակում է: Մեր նախագահը վերջերս երկու անգամ հանդիպել է Էրդողանի հետ: Էրդողանը այցելեց Բելգրադ և խոստացավ հսկայական ներդրումներ իրականացնել Սերբիայի տասնյակ ընկերություններում և Բելգրադ-Սարայեվո ավտոմայրուղու կառուցման մեջ, և մեր կառավարությունը, բնականաբար, չի հրաժարվի այդ առաջարկից: Եթե հայերն այստեղ ավելի մեծ ներդրումներ անեն, Սերբիան ոչ թե մեկ, այլ երկու անգամ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- բացատրեց սերբ լրագրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում