Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանի ճակատագրական քայլը․ Ադրբեջանը պատրաստվում է մեծ հաղթանակի

«Այսպիսի կարևոր մրցաշարերում անընդունելի է բաց թողնել նման պահերը»,- շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրից հետո հայտարարել էր Լևոն Արոնյանը: Վերջինս ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցավեճում թույլ էր տվել կոպիտ՝ կարելի է ասել ճակատագրական սխալ:

Մասնավորապես 29-րդ քայլում Թագուհիով մրցակցի Փղին հարվածելու փոխարեն, Արոնյանը չգիտես ինչու խաղացել էր թագուհի D 8: Այս քայլով Արոնյանն ուղղակի կես միավոր էր նվիրել Գրիշչուկին` ձեռքից բաց թողնելով 100 տոկոսանոց հաղթանակը: 28-րդ քայլից հետո շախմատային վերլուծաբանները վստահ էին, որ մի քանի քայլից պարտիան կավարտվի, քանզի Արոնյանը իրական հնարավորություն ուներ մրցակցին «մատ անելու»: Թե ինչու Արոնյանը Փիղը վերցնելու փոխարեն կատարեց ճակատագրական D քայլը դժվար է ասել: Վերլուծաբանների կարծիքով Արոնյանի այս վրիպումը կապված է նյարդային համակարգի լարվածության հետ: Գրիշչուկին հաղթելու դեպքում Արոնյանը կունենար 3 միավոր և ընդհուպ կմոտենար առաջատար ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Գրիշչուկի հետ պարտիայից հետո Արոնյանը 6-րդ տուրում մրցեց ետնապահ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Մասնագետների վկայությամբ Սոն ուղղակի պատրաստ չէ այս մրցաշարին և լավագույն եռյակում հայտնվելու հնարավորություն չունի: Սև ֆիգուրներով հանդես եկող Արոնյանն այս անգամ ցուցադրեց թույլ և անատամ խաղ: Չկատարելով ոչ մի յուրահատուկ քայլ Սոն արդեն միջնախաղում տիրեց նախաձեռնությանը: Ինքն իրեն ծանր դրության մեջ դնելով՝ Արոնյանը 6 ժամ պայքարեց կես միավորի համար: Ակնհայտ էր սակայն, որ ամերիկացի գրոսմայստերը հեշտ հաղթանակ է տանելու ինչը և տեղի ունեցավ: Գրիշչուկի հետ պարտիայի ճակատագրական խաղը ըստ էության հոգեբանորեն ազդել էր Արոնյանի վրա և ձախողման հիմնական պատճառ հանդիսացել: Նշենք, որ 4-րդ տուրում մեր շախմատիստը փայլուն պարտիա էր անցկացրել սև խաղաքարերով՝ առավելության հասնելով աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Այս մրցավեճից հետո շատերն այն կարծիքին էին, որ Արոնյանը սթափվել է և վերագտել է իր խաղը:

Իդեալական կարելի է համարել նաև Արոնյանի խաղը Գրիշչուկի դեմ, իհարկե մինչև 29-րդ քայլը: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք: 6-րդ տուրից հետո Արոնյանը ունի 2․5 միավոր և 1․5 միավորով զիջում է առաջատարներ Կարունային և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Բուքմեյքերները 2․75 գործակից են սահմանել ադրբեջանցի և ամերիկացի շախմատիստների մրցաշարում հաղթող դառնալու համար: Արոնյանի և Կրամնիկի հաղթանակի գործակիցը հասել է 10-ի: Մասնագետների գնահատմամբ հաղթողի կոչման իրական հավակնորդը Մամեդյարովն է: Վերջինս չի կրել ոչ մի պարտություն և ցուցադրվում է բալանսավորված և իդեալականին մոտ խաղ: 6-րդ տուրում Մամեդյարովը տպավորիչ հաղթանակ տարավ Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի կատմամբ: Մամեդյարովի հաջող մեկնարկը առիթ է հանդիսացել, որ Ադրբեջանում նախապատրաստվեն մեծ հաղթանակի: Մամեդյարովի խաղն այսօր համեմատում են «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի խաղի հետ: «Ֆուտբոլն ինձ համար կարևորագույն մի գործոն է: Երկրպագում եմ «Բարսելոնային» և «Մանչեսթեր Սիթիին»: Միշտ հետևում եմ Չեմպիոնների լիգայի խաղերին որոնք դրական լիցքեր և մտքեր են հաղորդում ինձ և նպաստում են հաղթանակներիս: Վերջին մրցավեճում «Բարսելոնան» 3:0 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ: Կրկին անգամ կատալոնացիները ցուցադրեցին փայլուն խաղ: Այսօր «Բարսելոնան» ինձնից ավելի ուժեղ է: Ի տարբերություն այս թիմի ես դեռ լուրջ նվաճումների չեմ հասել»,- նշել է Մամեդյարովը:

Հավակնորդների մրցաշարում հաջող ելույթից հետո Մամեդյարովի անհատական գործակիցն ավելացել է 8․1 ով: Այսօր ադրբեջանցի շախմատիստն 2817․1 գործակցով երկրորդն է աշխարհում: Այսքան բարձր գործակից Մամեդյարովը երբևէ չի ունեցել: Երրորդ տեղում գտնվող Կրամնիկի գործակիցը նվազել է 1․2-ով դառնալով 2798․8: 10 նիշով ավելացել է Կարուանայի գործակիցը հասնելով 2794-ի: Լավագույն հնգյակը եզրափակող Սոյի գործակիցն էլ նվազել է 6-ով՝ դառնալով 2793: Անհաջող ելությներից հետո Լևոն Արոնյանի գործակիցը նվազել է 5․7-ով: Հայ գրոսմայստերն այս պահին միայն 7-րդն է: Այսօր հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կկայանա առաջին շրջանի վերջին պարտիան: Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Կարուանայի հետ: Բուքմեյքերները այս պարտիայում ավելի հավանական են համարում Արոնյանի հաղթանակը այն գնահատելով 4․5 գործակցով: Ոչ-ոքի գնահատված է 1․45, իսկ ամերիկացի գրոսմայստերի հաղթանակը՝7․1 գործակցով:

Կարուանային հաղթելու դեպքում Արոնյանը որոշակիորեն կշտկի իրավիճակը և նախադրյալներ կստեղծի հաղթողի կոչման համար պայքարելու: Հուսանք, որ մեր գրոսմայստերին կհաջողվի թոթափել լարվածությունը և կանգնեցնել ադրբեջանական «Բարսելոնային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում