Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Էրդողանը Ռուսաստանին կստիպի նորովի գնահատել աշխարհաքաղաքական իրողությունը. Ստանիսլավ Տարասով

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Էրդողանը Ռուսաստանին կստիպի նորովի գնահատել գեոքաղաքական իրողությունը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, որոնց վերջնական արդյունքները չեն հրապարակվի հունիսի 19-ից շուտ։ Ընդհանուր առմամբ, արդարացան թուրք սոցիոլոգների այն կանխատեսումները, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կհավաքի քվեների 50 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ 25 տոկոսը։ Միակ բացառությունը, թերևս, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պարագայում էր, երբ սոցիոլոգների մի մասը կանխատեսում էր, թե ԱՇԿ-ն դուրս է մնալու թուրքական խորհրդարանից։

Էրդողանի կուսակցությունը նոր խորհրդարան է մտնում 326 պատգամավորով։ Դա ԱԶԿ-ին հնարավորություն է տալիս ձևավորելու միակուսակցական կառավարություն, իսկ նրա առաջնորդ Էրդողանին՝ երրորդ անգամ դառնալու վարչապետ։ Միևնույն ժամանակ նրան չհաջողվեց խորհրդարանում ստանալ բացարձակ մեծամասնություն (367 մանդատ)։ Դրա համար էլ եթե ընտրությունների արդյունքները գնահատում ենք այդ տեսանկյունից, ապա դրանք վկայում են ընդդիմադիր ուժերի հաղթանակի մասին։ Նրանք կարող են լրջորեն խափանել խորհրդարանում ԱԶԿ-ի պատրաստելիք սահմանադրական փոփոխությունները։

Խոսքը կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում կատարելու մասին է։ Միևնույն ժամանակ, եթե նոր կառավարությունը, որի կառուցվածքը փոխվելու է, տևական դադար չտա ներկայիս ընտրությունների և այդ մասին հանրաքվեի միջև, ապա ստեղծված քաղաքական ուժերի հավասարակշռությունը նրան թույլ կտա հասնել իր առջև դրված նպատակին։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս զարգացումների դինամիկան, այդ հանրաքվեն կարող է այլ արդյունքներ ունենալ։

Դրա համար էլ Էրդողանի կուսակցությունն ակնարկում է սահմանադրական ուղղումների շուրջ ընդդիմության հետ համագործակցելու հնարավորության մասին։ Շեշտը դրվում է նրա վրա, որ գլխավոր ընդդիմադիր ուժ ԺՀԿ-ի նոր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հրաժարվել է երկրի քաղաքական կյանքում զինվորականներին ԺՀԿ-ի ցուցաբերած ավանդական աջակցությունից։ Քըլըչդարօղլուն ներկայանում է որպես եվրոպական կողմնորոշում ունեցող սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։ Սակայն փոխարենը Քըլըչդարօղլուն և նրա համակիրները կարող են պորտֆելներ պահանջել կառավարությունում։ Այդ ժամանակ Էրդողանը ստիպված կլինի ձևավորել կոալիցիոն կառավարություն։

Մյուս կողմից էլ տեսականորեն Էրդողանը կարող է դաշինքի մեջ մտնել այսպես կոչված 36 անկախ թեկնածուների հետ, որոնք իրականում ներկայացնում են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ)։ Դա Թուրքիայի համար կբացի նոր «քրդական հեռանկարներ», ինչը ստեղծված իրավիճակում դեռևս քիչ հավանական է թվում։
Այնուամենայնիվ, երրորդ անգամ անընդմեջ իշխանության պահպանումն աննախադեպ է Թուրքիայի նորագույն պատմության ընթացքում։ 2002 թվականին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Թուրքիան բազմաթիվ տնտեսական մեծ հաջողություններ է արձանագրել և ամրապնդել է տարածաշրջանային առաջատար երկրի իր կարգավիճակը։ Սակայն ընդդիմության մի մասը և շատ արևմտյան ու ռուս քաղաքագետներ պնդում են, թե Էրդողանի կուսակցությունը պլանավորել է Թուրքիան վերածել իսլամական պետության։

Էրդողանի կաբինետը հիրավի հրաժարվել է քեմալիզմի ժառանգական գաղափարախոսությունից, ակտիվորեն վերացրել է պետական կապիտալիզմի (էթաթիզմի) կառույցները և հաջողությամբ իրականացրել է արդիականացման առաջին փուլը։ Թուրքական կառավարությունը գործնականում լրջորեն թուլացրել է բանակի քաղաքական դերը։

Միևնույն ժամանակ Թուրքիայում ընթանում է ազգային գաղափարի ձևավորումը։ Դա երևում է երկրի հասարակական կյանքում իսլամի ուժեղացմամբ (մահմեդական գլխաշորի և մահմեդականների այլ նշանների արգելքի վերացում)։ ԱԶԿ-ն իրականացրել է հայտնի թուրք լուսավորիչ Ֆեթուլլահ Գյուլենի (իսլամի մասին շուրջ 60 գրքերի հեղինակ.– 1in.am) գաղափարները։
Արտաքին քաղաքական դաշտում Թուրքիան որդեգրել է «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։ Մինչև մերձավորարևելյան ներկայիս ցնցումները, դա Թուրքիային հնարավորություն ընձեռեց բեկում մտցնել Սիրիայի և Իրանի հետ հարաբերություններում ու Հայաստանի հետ ստորագրել ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ Թուրքիան հրաժարվել է բացառապես արևմտյան քաղաքականություն վարելուց և սկսել է վարել բազմավեկտոր քաղաքականություն։

Էրդողանի կաբինետի կառավարման շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական գործընկերության նշաններ։ Այստեղ փոքր դեր չի խաղում Էրդողանի և Պուտինի միջև վստահելի հարաբերությունների գործոնը։

Անկասկած է այն, որ Էրդողանի նոր կաբինետի դեպքում Թուրքիան ակտիվորեն ներգրավվելու է գեոքաղաքական դիմակայության մեջ։ Դա մասնավորապես վերաբերում է Մերձավոր Արևելքին։
Թուրքիան առաջին հերթին բախվում է ներկայիս «արաբական զարթոնքի» արդյունքներից մեկին, որը կապված է իսլամական գործոնի ակտիվացման հետ։ Այդ առումով կարող է այնպես պատահել, որ Գյուլ-Էրդողանի նոր՝ «թուրքական» իսլամը վերածվի արդյունավետ պատնեշի՝ ընդդեմ մերձավորարևելյան ծայրահեղական իսլամական ցունամիի։

Այնպես որ, Ռուսաստանը պետք է նորովի գնահատի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվող աշխարհաքաղաքական իրողությունները և լուրջ որոշումներ ընդունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում