Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոնի Արոնյանն այսօր սև խաղաքարերով կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ:
Մյուս զույգերը կկազմեն` Կարուանա-Գրիշչուկ, Լիժեն-Կարյակին, Մամեդյարով-Կրամնիկ:
Նշենք, որ 5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո առաջատարը 3․5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 3-ական միավորով 2-3 տեղերն են կիսում Վլադիիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Արոնյանը, Գրիշչուկը և Լիժենն ունեն 2,5 միավոր և կիսում են 4-6 տեղերը: 1,5 միավոր ունեն Սերգեյ Կարյակինը և Ուեսլի Սոն: