«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին, ով ներկայացնում էր Սոցիալիստների խումբը:
ԵԽԽՎ կանոնադրությամբ՝ նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, բայց իր ցանկությամբ կարող է նաև հրաժարական ներկայացնել, և այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում կընտրվի նոր նախագահ:
Պատգամավոր չի ընտրվել նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից, և նրա փոխարեն ևս կընտրվի նոր համազեկուցող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: