Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Շվեդիայի ԱԳ նախարար. «Կողմերից պահանջվում է փոխհամաձայնության հասնել»

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հանդիպումից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս:

Շվեդիայի ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա. «Խնդրի լուծման երկու կարևոր կետ գոյություն ունի՝ խաղաղ բանակցությունների միջոցով լուծումը և փոխհամաձայնության հասնելը: Կողմերից առաջին հերթին պահանջվում է փոխհամաձայնության հասնել, որի արդյունքն էլ կլինի վերջնական խաղաղության հաստատումը»: Կ.Բիլդտը կարևորեց, որ կողմերն օգտագործեն, կիրառեն ցանկացած հնարավորություն լարվածությունը թուլացնելու և բանակցություններում առաջ ընթանալու համար: «Ես մաս չեմ կազմել բանակցություններին և չեմ էլ ձգտում, չնայած մենք ամեն կերպ պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար»,- ասաց Շվեդիայի ԱԳ նախարարը: Կ.Բիլդտը հավաստիացրեց նաև, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով է, որ կողմերին կհաջողվի խաղաղ համաձայնության գալ մոտ ապագայում:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ մեծ կարևորություն է տալիս սկանդինավյան տարածաշրջանի՝ հատկապես Շվեդիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը: «Մենք հնարավորություն ունեցանք սկսել բանակցությունները երեկ երեկոյան, շարունակեցինք այսօր, քննարկեցինք երկկողմ, տարածաշրջանային, միջազգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձանք Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հատկապես Արևելյան գործընկերության շրջանակներում, որի ճարտարապետներից է Շվեդիան: Մանրամասն քննարկեցինք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը, խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները»,- տեղեկացրեց Է.Նալբանդյանը:

Ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ հանդիպմանը անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությանը, քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը, տնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հարցերին:

Է.Նալբանդյանին հարց ուղղեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների առնչությամբ՝ արդյո՞ք այս պահին ժամանակացույց կա, թե դրանք ինչպես են ընթանալու, երբ են ավարտվելու, և ինչպիսի դյուրացում ենք ակնկալում: Է.Նալբանդյանը պատասխանեց, որ գալիք սեպտեմբերին մանդատ կտրվի վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար: «Դեռ բանակցությունները չսկսված՝ իհարկե, չենք կարող խոսել ավարտի մասին, բայց, կարծում եմ, կարող ենք վստահ լինել, որ բանակցություններն արագ են ընթանալու՝ նպատակ ունենալով դյուրացնել վիզային ռեժիմը քաղաքացիների տասնվեց կատեգորիաների համար՝ լրագրողների, մարզիկների, ուսման, բուժման, գիտական փոխանակումների նպատակներով մեկնողների համար: Հաջորդ փուլը նպատակ է ունենալու ազատականացնել վիզային ռեժիմը, այսինքն՝ վերացնել վիզաները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում