Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Արմենիկումի» տխուր ոդիսականը կամ Սերժ Սարգսյանի հերթական բլեֆը

Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:

Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել: Իհարկե, Հանրային խորհրդի կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնելու` ճիշտ այնպես, ինչպես անցած տաս տարիների ընթացքում չի եղել սկզբունքային որևէ հարց, որի առնչությամբ լսելի լիներ, ըստ էության, ավելորդ այս կառույցի ձայնը:

«Արմենիկումի» կլինիկան առանց պետական ֆինանսավորման հաշված շաբաթների ընթացքում կփակվի, որովհետև զուտ շուկայական մեխանիզմներով այս կլինիկան գոյատևել չի կարող: Հարցը նույնիսկ դեղի որակը չէ, այլ այն միֆը, ավելի շուտ բլեֆը, որի հորձանուտում ծնվեց «Արմենիկումը»` տարիների ընթացքում պայթելով բոլոր պղպջակների օրինակով: «Արմենիկումի» միֆը հյուսվեց ուղիղ քսան տարի առաջ:

Զուտ առողջապահական այս նախաձեռնությունը քաղաքական ծնունդ ունեցավ: 1998-ի փետրվարին սպանվեց Ներքի զորքերի հրամանատար, գեներալ Արծրուն Մարգարյանը: Դա երկու ամիսների ընթացքում Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդկանց սպանության երկրորդ դեպքն էր. դեկտեմբերին սպանվել էր պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունին: Մարգարյանի սպանությունից հետո ներիշխանական հակասությունները հասան գագաթնակետին. ՊՆ և ԵԿՄ ղեկավարությունները հրապարակային հայտարարությամբ պահանջեցին ՆԳ և ԱԱ այն օրերի նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը: Վերջինս, իհարկե, ոչ մի տեղ էլ չհեռացավ, բայց պետական հեռուստատեսության եթերից հայտարարեց «Արմենիկումի» ստեղծման մասին: Սերժ Սարգսյանի ակնարկը շատ պարզ էր ու թափանցիկ. նա տարակուսում էր, թե պահանջում են իր հրաժարականը, երբ ինքը զբաղված է դարի հայտնագործությամբ` ՍՊԻԴ-ը բուժող «Արմենիկումի» ստեղծմամբ:

Իհարկե, այդքան էլ հասկանալի չդարձավ, թե առողջապահության բնագավառի գյուտն ինչ առնչություն ունի անվտանգության խնդիրների, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հետ, սակայն «Արմենիկումի» հայտարարությունը սենսացիոն էր և դարձավ բոլորի խոսակցության թեման, ընդ որում` ոչ միայն Հայաստանում: Իհարկե, ժամանակի ընթացքում «Արմենիկումի» միֆը տրաքեց, որովհետև գոնե հրապարակավ հայտնի չէ գոնե մի դեպք, որ ՍՊԻԴ-ով հիվանդ որևէ մարդ այս դեղամիջոցի շնորհիվ բուժված լինի: Կլինիկակայի տնօրենը հիմա համեստորեն խոստովանում է, որ «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետևանքները մեղմելու, իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում:

Մի խոսքով` «Արմենիկումը» դարի հայտնագործություն չէ, այլ դեղամիջոց, որը ոչ թե բուժում է ՍՊԻԴ-ից, այլ` ըստ էության, դանդաղեցնում է մարդու մահը: Իհարկե, սա չի նշանակում, թե «Արմենիկումի» ՕԳԳ-ն զրո է և կլինիկական պետք է դառնա Կարեն Կարապետյանի «օպտիմալացման» հերթական զոհը: Սակայն փաստ է, որ «Արմենիկումը» «զոհվել» է շատ ավելի վաղուց` մնալով Սերժ Սարգսյանի չհիմնավորված ֆորս-մաժորային, «ինքնապաշտպանական» հայտարարության փլատակների տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում