Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանը մասնակցելու է միջազգային հրապարակախոսության մրցույթին

Միջազգային հրապարակախոսության մրցույթ»-ին երկար դադարից հետո այս տարի կմասնակցի նաև Հայաստանը: Մրցույթը մասնակցին մեծ փորձ և իր երկիրը ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն կտա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում մարտի 14-ին «Ազգային հրապարակախոսության» մրցույթի եզրափակիչ փուլին հայտնի դարձավ հաղթողի անունը` 17 տարեկան Անի Իվանյանը Գյումրիից:

«Ազգային հրապարակախոսության» մրցույթի հաղթողը մայիսին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու միջազգային հրապարակախոսության մրցույթին: Այն արդեն 38-րդ տարին է, ինչ անցկացվում է: Աշխարհի շուրջ 50 երկրներից մասնակիցներ են լինում, որոնք ներկայացնում են իրենց երկիրը: Հայաստանը, մոտ 8 տարի է, ինչ մրցույթին մասնակից չէր ունեցել, քանի որ «Անգլախոսների միություն»-ն այլևս չի գործում այստեղ: Սակայն մեր ասոցիացիան «Անգլախոսների միության» կողմից լիազորվել է  իրականացնել այս ծրագիրը»,-ասաց  «Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիա»-ի  տնօրեն Նարինե Քոչարը:

Նրա խոսքով` շատ հպարտ են, որ այս տարի Հայաստանը կլինի մասնակից երկրների ցանկում: «Սա մեր երկրին ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն կտա: Մեր հարևան երկրները ևս մասնակցում են»,-ասաց Քոչարն ու հույս հայտնեց, որ ապագայում կունենանք նաև հաղթող:

«Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիա»-ի  նախագահ Նատալի Ջրյանը կարևորեց մրցույթին մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս մեր պատանիներին զարգացնել իրենց խոսքը: «Խոսքը կարող է լինել շատ արժեքավոր, սակայն, եթե ըստ արժանվույն չմատուցես, այն կմնա օդի մեջ: Եթե հրապարակախոսը կարողանում է իր ձայնը,խոսքը հասցնել լսարանին, այն ավելի ծանրակշիռ է դառնում: Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում»-ասաց նա:

Անի Իվանյանը դեռ չի որոշել, թե «Միջազգային հրապարակախոսության մրցույթ»-ին ինչ թեմայով է ներկայանալու: «Սակայն կարծում եմ` գնալ Լոնդոն, մեծ բեմ բարձրանալն ու Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է: Բոլոր մասնակիցները մեծ փորձ ձեռք բերեցին այստեղ»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում