Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով լարված պայքարում հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Արդեն սկզբնախաղում մեր գրոսմայստերը տիրեց նախաձեռնությանը։ Միջնախաղում Արոնյանի առավելությունը շոշոփելի դարձավ։ Վերջնախաղում ցուցադրելով փայլուն խաղ Արոնյանը 68-րդ քայլում ստիպեց հանձնվել մրցակցին։
Այս պահին հայ շախմատիստն ունի 2 միավոր։