Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չորրորդ խոսափողն իրեն պատկերացնում է երրորդ ուժի դերում

Վարչապետներից մեկին հարցնում են, թե եթե լինի 100 մարդ, ի՞նչ կանես նրանց հետ. արձագանքում է, թե հեչ, կասեմ գնացեք տուն: Իսկ, եթե 1000 մարդ լինի պատասխանում է, թե կլսի, 10,000-ի դեպքում կանի այն, ինչ նրանք կասեն: Այս օրինակն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում բերեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը փորձելով դրա միջոցով հասկացնել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջներն է կատարում, այլ ժողովրդի:

Նրան որպես ընդդիմախոս էր հրավիրված ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը: Անհասկանալի էր, թե ինչու էին բանավիճելու հրավիրվել այս բանախոսները, եթե նրանք երկուսն էլ դեմ են ընդդիմությանը: Միակ անհամաձայնությունը, որ կար այս երկուսի միջև այն էր, որ Արշակ Սադոյանը կարծում էր, թե իշխանության և ընդդիմության միջև ընթացող «երկխոսությունը» նախապես պայմանավորված է:

Նրա համոզմամբ՝ հերթական ընտրություններին ընդառաջ երկխոսության մասին խոսակցություններն արվել են երկրում լարվածությանը շեմը թուլացնելու համար, ինչը ձեռնտու է և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությունը՝ ավելացնելով, որ լրտեսական լավ ցանց է պետք ունենալ պարզելու, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը որևէ տեղ հանդիպե՞լ են կամ հեռախոսով խոսե՞լ, թե՞ ոչ:

Հետագա զարգացումները կանխատեսելով՝ Սադոյանը գալիս է այն հայտարարին, որ իշխանությունը հերթական ընտրությւոնների ժամանակ 10-15 տեղ կտրամադրի ՀԱԿ-ին և տպավորություն կստեղծվի, թե ընդդիմությունն այս արդյունքներին հասել է իր պայքարի արդյունքում:

Հարցին, թե եթե կա նախնական համաձայնություն, ինչո՞ւ իշխանությունը պատվիրակություն չստեղծեց, Սադոյանն արձագանքեց, որ ընդդիմությունը առաջարկում է բանակցել արտահերթ ընտրությունների շուրջ, ինչը ծիծաղելի է, քանի որ հերթական ընտրություններին շատ ուժեր նույնիսկ պատրաստվելու ժամանակ չունեն:

Արշակ Սադոյանին նաև անհանգստություն էր պատճառել, թե «ինչո՞ւ երկխոսություն, այլ ոչ թե եռա- կամ քառախոսություն»:

Արշակ Սադոյանը հերքեց, թե ինքը կարող է գլխավորել «Ազատ դեմոկրատների» շարժումը, սակայն նշեց, որ երրորդ ուժի դերում իրեն պատկերցնում է:

Ինչևէ, Լեռնիկ Ալեքսանյանն էլ նկատեց, որ ՀԱԿ-ն իր մոտեցումներով և հատկապես Արցախի հիմնախնդրի հետ կապված որոշ հայցքներով շատ մոտ է իշխանության մոտեցումներին:

Արձագանքելով Արշակ Սադոյանին՝ նա ավելացրեց, որ «նախնական համաձայնություն» ասվածի մեջ տրամաբանություն չկա, քանի որ եթե նախախանական պայմանավորվածություն ունենային, հանրապետության նախագահը կուղղորդեր իր կուսակիցներին, սակայն նա այսօր լսում է, ինչը հուշում է, որ այդտեղ տրամաբանություն չկա:

Նա նաև խորհուրդ տվեց երկխոսելու փուլը չշփոթել բանակցությունների հետ: Իսկ այսօր դեռևս երկխոսության փուլն է, որը, ըստ երկու բանախոսների, դեռ կշարունակվի մինչև խոր աշուն:

«Իսկ արտահերթ ընտրությունների պահանջը իշխանության համար, ոչ միայն անընդունելի է, այլև վիրավորական»,- ավարտեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում