Sunday, 16 05 2021
Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին քաղաքացիական պատերազմի, ես հրաժարական տվեցի դրանից խուսափելու համար․Լևոն Տեր-Պետրոսյան
Շուշի վերադառնալու ճանապարհը
16:45
Որքա՞ն է «կյանքի կեսին» գտնելու հավանականությունը
Զորակցություն են հայտնում ՀՀ Զինված ուժերին
Ճիշտ ընտրություն արեք, կունենաք․ Լևոն Տեր-Պետրոսյան
SpaceX- ն ուղեծիր է դուրս բերել 54 արբանյակ
Իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ․ ավելին շահելու ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել. Տեր-Պետրոսյան
Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 174-ի
Ինը հարցի պատասխան․ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ
Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» սադրիչ հայտարարությունը եղավ Արցախի և Հայաստանի վերջը. Տեր-Պետրոսյան
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք
Ինչ էր նշանակում իմ առաջարկը Ռուբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. Լևոն Տեր-Պետրոսյան
15:40
Բորելը ԵՄ արտգործնախարարների հետ կքննարկի Իսրայել-Պաղեստին հակամարտությունը
Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Թբիլիսիի դատարանը մերժել է Սաակաշվիլիի օրոք բանտային խոշտանգումների ու խռովության գործով մեղադրյալի՝ գործը բողոքարկելու իրավունքը
Թուրքն ու ադրբեջանցին հասկանում են, որ հաջորդ պատերազմները քաղցրահամ ջրերի համար են լինելու․ Գաբայան
15:10
Պիկասսոյի նկարն աճուրդում վաճառվել է մոտ 103․5 մլն դոլարով
ՀԱԿ-ը մասնակցելու է արտահերթ ընտրություններին. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից իր ուղղությամբ արձակված 2900 հրթիռների մասին
Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց ՀԱԿ համագումարին
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Իշխանության առաքելությունն է՝ հավատարիմ շան նման պահպանել պետականությունը, բայց այս իշխանությունները պետք է հեռանան
Բայդենը Նեթանյահուին աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին
Նախկիններն ու Փաշինյանը դաշնակիցներ են, միմյանց թթվածինը․ Արման Մուսինյան
Շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ Է գտնվում Երկրի ուղեծրերում. փորձագետ
Պետք է ընդունենք, որ պարտվել ենք, բայց պետք չէ դրան հականիշ ընտրել ամեն գնով հաղթելը. Պասկևիչյան
ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել
Իրանը փորձում է ուղղել արցախյան պատերազմի ժամանակ թույլ տված իր ռազմավարական սխալները
Այս իշխանությունների ձախողված գործունեությունը հիշեցնում է գորտի հայտնի գիտափորձը. Արմեն Բաղդասարյան

Համախմբումը դրական արդյունքներ կգրանցի, ինչպես եղավ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համախմբման ժամանակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

–Տիկին Թադևոսյան, Հայաստանում նախագահի ընտրություններն անցնցում անցան։ Առաջիկայում էլ վարչապետի ընտրություններ են ու բանավեճ չկա, օրինակ, ամենակարևոր հարցերի շուրջ՝ անվտանգություն, Ղարաբաղի հարց։ Այստեղ մտահոգվելու առիթ չկա՞, որ ըստ էության, բանավեճը վերացել է, և անգամ ամենակարևոր խնդիրների շուրջ քննարկում տեղի չի ունենում։

-Ես չգիտեմ, թե ինչու բանավեճ չկա, բայց ես մի հարցում վստահաբար համոզված եմ, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի, այլապես դա այն հիմնական պատճառաբանությունն է, ըստ որի, ցանկացած տնտեսական ձախողում հիմնավորվում է ղարաբաղյան խնդրի առկայությամբ։ Ես չգիտեմ, թե ինչու քաղաքական այրերը դա չեն քննարկում, հավանաբար իշխանությունից կառչելու միակ հնարավորությունը Ղարաբաղի հիմնախնդիրն է։ Եթե այդ խնդիրը լուծվի, ժողովուրդը կդառնա երևի ավելի ռիսկով, ավելի մոտիվացված կլինի ժողովրդի գործելաոճը՝ կապված և՛ ընտրությունների հետ, և՛ այլ հարցերում։ Այդ դեպքում ժողովուրդն ավելի մոտիվացված կվերաբերվի այդ ընտրություններին և կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք ուղղորդված կլինեն ոչ թե անձնական, այլ հասարակական ու պետական շահերով։ Ես ենթադրում եմ, որ դա է պատճառը, որ չի քննարկվում Ղարաբաղի հարցը։ Իմ կարծիքով՝ այդ խնդիրը չլուծելը շատ ձեռնտու է գործող իշխանություններին։ Այդ թեմայով խոսակցություններ չեն գնում հենց նրա համար, որովհետև իրենց համար շատ ավելի կարևոր է, որ այդ հարցը մնա չլուծված, քան թե լուծվող հարց։

-Մի ժամանակաշրջանում ենք, երբ պետք է հետընտրական զարգացումների մեջ լինեինք մինչև ապրիլի 9-ը, ինչդպես եղել է բոլոր նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ։ Իշխանությունը նոր Սահմանադրության հիմնավորումների մեջ հենց դրա մասին է խոսում։ Ձեր կարծիքով՝ լա՞վ է, որ չկան հետընտրական զարգացումներ, թե՞ վատ՝ հաշվի առնելով, որ հետընտրական զարգացումներն ունենում էին ոչ այնքան դրական հետևանքներ՝ արտագաղթի նոր ալիք էր սկսվում։

-Ես կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե լիներ ուղղակի ընտրություն և նույնիսկ լինեին հետընտրական զարգացումներ, քան ժողովրդին դարձնել ուղղակի Հայաստանի պետականության կառուցման ոչ ակտիվ մասնակից։ Դա շատ ավելի վատ է։ Եթե մենք ուզում ենք ժողովրդավարություն կառուցել մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում, ընդհանրապես ժողովրդի ակտիվությունը մեծացնել, ժողովրդին դարձնել գործոն, այդ դեպքում շատ կարևոր էր այդ ինստիտուտի գոյությունը՝ նույնիսկ վատ հետընտրական զարգացումներով։ Անցանկալի հետընտրական զարգացումները ժողովրդի կամքով չէր լինում, դա սահմանադրորեն ամրագրված նորմ չէ։ Նման հետընտրական զարգացումները արդյունք էին գործող իշխանությունների բռնությունների, կեղծարարության, նրանց կողմից ընտրությունները ձախողելու և վերարտադրվելու փաստերի։ Եթե նրանք կամք չունեին հրաժարվելու այդպիսի գործելաոճից և ավելի նպատակահարմար համարեցին փոխել Սահմանադրությունը և ժողովրդին ընդհանրապես չեզոքացնել ընտրական պրոցեսներից, դա աննորմալ երևույթ է։ Ժողովրդավարական հասարակություններում չեն գրանցվում հետընտրական զարգացումներ՝ ուղեկցվող բռնություններով ու սպանություններով, ու եթե Հայաստանում նման բաներ են տեղի ունենում, դա դեռ չի նշանակում, որ ճիշտը ընտրություններից ընդհանրապես հրաժարվելն է։ Ի դեպ, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ նմանատիպ իրադարձություններ տեղի ունենային, պետք է այս ընտրությունից էլ հրաժարվեի՞նք։ Մենք հերթով գնում ենք այս կարևորագույն ինստիտուտների վերացման ճանապարհով և ամրագրում ենք բռնապետություն։ Ես դա չեմ կարող ճիշտ համարել, ինձ համար ավելի լավ է լինեին բացասական, ոչ ցանկալի հետընտրական զարգացումներ, բայց ժողովրդավարությանն այսպիսի հարված չհասցվեր։ Սահմանադրության հենց առաջին հոդվածում ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մենք այսօր ժողովրդին իշխանությունից զրկում ենք, արդյոք լա՞վ է դա, թե՞ ոչ։ Այս դեպքում խմբագրման կարիք ունի Սահմանադրության առաջին հոդվածը ու շատ կարևոր է, թե ինչ ձևակերպումներ կտա իշխանությունը։ Բայց անպայման պետք է այդ հոդվածը փոխել, որովհետև ձևական բնույթ կրող նման հոդվածը մեզ ամենևին պետք չի։ Գոնե մենք կհասկանանք, թե սահմանադրորեն ինչ իրավունքներ ունենք, ի վերջո, ինչի տերն ենք։

-Մարտի 1-ին տարբեր քաղաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը, Նիկոլ Փաշինյանը, մյուսները, կարողացան միասին երթ անցկացնել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն առաջարկում է համախմբվել՝ բացառելու համար Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Դուք այս օրակարգն ինչպե՞ս եք գնահատում, որքանով սա կարող է արդյունավետ պայքարի միջոց լինել՝ հաշվի առնելով, որ մեկ ամիս ժամանակ է մնացել վարչապետի ընտրություններին։ Նման օրակարգը կարո՞ղ է համախմբել հասարակությանը։

-Ես կարծում եմ, որ համախմբումը միշտ էլ շատ կարևոր օրակարգ է, և ես ականատեսն եմ եղել համախմբման արդյունքում գրանցած դե ֆակտո հաղթանակի, որը, ցավոք, դե յուրե չգրանցվեց։ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ շատ հզոր համախմբում տեղի ունեցավ և արդյունքում ընդդիմության թեկնածուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, այդ ժամանակ լինելով ԿԸՀ անդամ։ Այդ ժամանակ իմ և ԿԸՀ նախագահի խոսակցության ընթացքում դա հաստատվեց ու դա բոլորը գիտեին։ ԿԸՀ բոլոր անդամներն ասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահաբար հաղթել է, բայց ունեին այլ հրաման, և այդ հրամանը պետք է կատարվեր։ Արդյունքում նախագահ նշանակվեց նա, ով չէր հաղթել։ Մենք այդ համախմբման արդյունքները տեսել ենք։ Նույնը կարելի է ասել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համախմբման ժամանակ, որը նույնպես դրական արդյունքներ գրանցեց։ Ակնհայտ է, որ համախմբումը շատ լավ է, և ես ինքս համախմբման կողմնակից եմ։ Ես վստահ եմ, որ եթե ժողովուրդն իրականում համախմբվի և միասնաբար հանդես գա, անկախ ամբիցիաներից, անկախ քաղաքական հայացքներից, հաջողություն կգրանցի։ Ես կարծում եմ՝ ամբիցիաները, քաղաքական հայացքները, այս կամ այն խնդիրը լուծելու ամեն մեկի առաջ քաշած բանաձևերը երկրորդական են, երբ սեղանին ազգի ճակատագիրը որոշելու հարցն է։ Մենք իրականում անընդհատ կանգնած ենք Հայաստանի համար ճակատագրական հարցեր լուծելու դժվարին խնդրի առջև, և այստեղ միակ խնդիր լուծողը ժողովրդի համախմբումն է։ Այո, ես կարծում եմ, որ բոլորը պետք է համախմբվեն և խնդրին լուծում տան, այլապես մենք նորից կորցնում ենք Հայաստանի զարգացման հնարավորությունները։ Հայաստանը լինելով նոր պետություն, իր առաջին հանրապետության ձևավորման փուլից մինչև հիմա արդեն մեկ դար կորցրել է, հետևաբար, չի կարելի հանգիստ վերաբերվել այդ խնդրին։ Արժանապատվություն ունեցող որևէ ազգ այդպես չպետք է վարվի։ Մենք մեկ դար է պատմական զարգացման անիվների տակ տրորվում ենք։

-Տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են պատկերացնում պայքարի մարտավարությունը։ Մեկը ընտրություններն է մերժում, մյուսը չի պատկերացնում այլ ձև, քան ընտրություններին մասնակցելը, նաև օրակարգերն են տարբեր։ Նման պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք մեկ օրակարգի ձևավորումը։

-Իմ ասածն էլ հենց դա է, որ պետք է կարևորել մեկ օրակարգի ձևավորումը։ Պայքարի տարբեր ձևեր, կարևորության տեսանկյունից տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժերին մենք կարող ենք ուղղակի հարց տալ՝ կա խնդիր, որ Հայաստանը կործանվում է, պետք է փրկել և կա խնդիր, որ դուք ունեք պորտֆելներ կառավարությունում, մյուսներն ունեն տնտեսական շահեր, երրորդներն իրենց մենաշնորհներն են փրկում հարկերից, կան կորպորատիվ շահեր, կան անձնական շահեր, բայց ես կարծում եմ, որ ոչ մի շահ պետական շահից վեր չպետք է դասվի։ Նորմալ, բանական մարդը, որն ունի ուղեղի բջիջներ, հասկանում է, որ ցանկացած տնտեսական գործունեության կամ տնտեսական շահ, առանց պետության գոյության հնարավոր չէ պատկերացնել։ Եթե իրենք ուղիղ դա չեն պատկերացնում, անուղղակի պետք է պատկերացնեն, որ գործելով որևէ պետության մեջ, իրենք պետք է, նախ և առաջ, գուրգուրեն, փայփայեն պետության լինելիության գաղափարը, հետո նոր իրենց մնացած շահերը փորձեն բավարարել։ Իսկ նրանք ավելի շատ բավարարում են իրենց անձնական շահը, կորպորատիվ շահը, իսկ պետության շահը դառնում է երկրորդական։ Որ օրը չլինի պետությունը, իրենք էլ չեն լինի, իրենց շահն էլ չի լինի։ Չնայած իրենք ուրիշ ճանապարհ էլ ունեն, կուտակած հարստությունը Հայաստանից դուրս են բերում, այլ երկրներում ստեղծում են իրենց հետագա ապրելու, գոյատևելու հնարավորությունը, և այդտեղ առաջին հերթին տուժում է ՀՀ շարքային քաղաքացին, միջին վիճակագրական հայը։ Նրանք իրենց մտքերում այդ հարցը լուծել են, դրա համար էլ իրենց համար, վերջին հաշվով, միևնույն է՝ ինչ լուծումներ կունենա պետության խնդիրը։ Գուցե մեր պետական այրերը մտածում են, որ 21-րդ դարի համար հայրենիք հասկացությունը խորթ է, և նրանք միայն պատմական անցյալով են հպարտանում, բայց եթե նայում ես հարավ-արևելյան Ասիայի ժողովուրդների վերաբերմունքը հայրենիքի հանդեպ, նրանց վերաբերմունքը մեր թվարկությունից առաջ մինչև հիմա մնացել է նույնը։ Նրանց համար հայրենիքը վեհ գաղափար է և դա է պատճառը, որ երբ նայում ես այդ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումը, հասկանում ես, որ կա ավանդապաշտություն, կան ավանդույթներ։ Ես միշտ հպարտանում եմ այդ ժողովուրդներով։ Եթե երկիրն ունի տնտեսական ռեսուրս, դա լավ է, բայց եթե երկիրը չունի մարդկային կապիտալի ռեսուրս՝ պարտաճանաչ, պատասխանատու, ազնիվ քաղաքացի, պետության օրենքների նկատմամբ հարգանք չկա, այդպիսի ժողովուրդներն ավելի շատ են կորցնում, և տնտեսական ռեսուրսներն իրենց չեն փրկում։ Իսկ եթե կան այդ դրական հատկանիշները, տնտեսական ռեսուրսները գրեթե դեր չեն խաղում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում