Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Պաշտպանությո՞ւն, թե՞ հարձակում. ի՞նչ նպատակով է Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում

Ադրբեջանում մարտի 12-17-ը անցկացվելու են լայնածավալ զորավարժություններ՝ տարբեր տեսակի զորքերի, ստորաբաժանումների և զորամիավորումների մասնակցությամբ: Եթե նախորդ՝ 2017 թ. սեպտեմբերին անկացված պլանային զորավարժություններին ներգրավված էին մոտ 15 000 զինվորականներ, ապա այս զորավարժություններին կմասնակցեն շուրջ 25 000 զինծառայողներ: Զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանի, ինչպես նաև 50 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ: Հետաքրքիր է նաև զորավարժությունների սցենարը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում «բանակային ստորաբաժանումները հետ են մղելու պայմանական հակառակորդի հարձակումը և անցնելու են հակահարձակման»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտմամբ՝ առանց դրանց մասին տեղյակ պահելու ԵԱՀԿ անդամ երկրներին: Բալայանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ զորավարժություններն Ադրբեջանում անցկացվում են նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում:

Կատարելագործում է հարձակողական գործողությունները

Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը զորավարժությունները կապում է Բաքվի ռազմաքաղաքական նպատակների հետ:

«Զորավարժությունների նպատակը միանգամայն պարզ է՝ առաջին հերթին վերադարձնել գոնե 7 շրջանները, որոնք նախկինում չեն մտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ: Առաջադրանքն այդ շրջանները վերադարձնելն է: Պարզ է, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս: Հայկական կողմը զիջումների չի գնում բանակցությունների ընթացքում, այսինքն՝ հայկական կողմն ասում է, որ մենք պատրաստ ենք 7 շրջաններն ազատել, բայց դուք ձեռք մի տվեք Լեռնային Ղարաբաղը, որը կմնա անկախ, կամ կմիանա Հայաստանին: Չգիտեմ ինչ լուծում կգտնեն: Բայց այդ տարբերակը չի գոհացնում Ադրբեջանին և նա անհրաժեշտ է համարում վերադարձնել ոչ միայն այդ 7 շրջանները, այլև բուն Լեռնային Ղարաբաղի տարածքը, և հաշվի առնելով այն, որ այս խնդիրը չի լուծվում դիվանագիտական ճանապարհով, Ադրբեջանը ցանկանում է զորավարժությունների ընթացքում կատարելագործել եթե ոչ 7, ապա գոնե 5 շրջանները վերադարձնելու սցենարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պերենջիևը:

Այսպիսով, ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ ռազմական ճանապարհը, ըստ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, իրադարձությունների զարգացման հիմնական տարբերակներից մեկն է: Իսկ ե՞րբ է Ադրբեջանը պլանավորել իրագործել այդ հարձակումը:

Պերենջիևը պատասխանում է, որ խոսքը ոչ թե հարձակման, այլ զորավարժությունների մասին է, իսկ հարձակումը միշտ էլ իրականացվում է անսպասելի. «Ոչ ոք ձեզ չի կարող ասել՝ երբ տեղի կունենա հարձակումը, առավել ևս ես: Ես չեմ տիրապետում որևէ գաղտնի ինֆորմացիայի: Տվյալ դեպքում միայն կատարելագործվում են հարձակողական գործողությունները՝ պաշտպանությանը հնարավոր արագ անցումով»:

Ադրբեջանական խորամանկություն

Իլհամ Ալիևի վարչակազմը ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ ավելի է սրել ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը՝ փորձելով ադրբեջանական հասարակությանը միավորել, այսպես ասած՝ «թշնամու» դեմ պայքարում և հայրենասիրական այդ ալիքի վրա հավելյալ ընտրական միավորներ հավաքել: Ալիևը մեկ ամիս առաջ հայտարարեց, թե «Երևանը ադրբեջանական հող է» և այդ տարածքները վերադարձնելն իրենց քաղաքական և ստրատեգիական նպատակն է: Հետո Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարեց, թե Ադրբեջանը կարող է մեկ շաբաթում «ազատագրել» Ղարաբաղը: Եվ այս համատեքստում լայնածավալ զորավարժությունների անցկացման փաստն անակնկալ չէ: Տարօրինակ է միայն դրա սցենարը: Ադրբեջանը չի թաքցնում հարձակվելու իր ցանկությունը, բայց, ըստ զորավարժությունների սցենարի՝ ադրբեջանական բանակը պաշտպանվում է, հետո հարձակվում:

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն ասում է, որ սա պարզապես դիվանագիտական մեղմասացություն է:

«Պարզ է, որ չեն ասի՝ «մենք նախապատրաստվում ենք հարձակվելու»: Նրանք միշտ էլ այդպես են ասում, որ հայկական կողմի գրոհը կասեցնենք և անցնենք հակահարձակման: Դա ընդունված բան է: Մենք էլ ենք այդպես ասում զորավարժությունների ժամանակ՝ կասեցնել հակառակորդի գրոհը, հետ մղել նրան ելման դիրքեր և անցնել հակահարձակման: Մեր զորավարժությունների մտահղացումն էլ այդպես է ձևակերպված: Ես այստեղ արտառոց բան չեմ տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց արցախցի փորձագետը:

Ուժի ցուցադրություն

Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ զորավարժությունները կապված են ոչ թե նախագահական ընտրությունների, այլ 25 տարի առաջ ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց տարելիցի հետ: Քարվաճառը կորցնելուց 25 տարի անց Ադրբեջանը ուժի ցուցադրություն է ձեռնարկում:

«Ապրիլին լրանում է Քարվաճառի ազատագրման 25-րդ տարին: Կարծում եմ՝ դա ուժի ցուցադրություն է՝ կապված 25 տարվա վաղեմության ռազմաճակատի իրադարձությունների հետ, երբ Մարտակերտի շրջանում հայկական ուժերը հակագրոհ ձեռնարկեցին՝ ազատագրելով 1992 թ. Ադրբեջանի կողմից գրավված գյուղերը և ամենակարևորը՝ ազատագրելով Սարսանգի ամբարտակը, ինչպես նաև վերահսկողություն հաստատելով Թարթառ-Քարվաճառ ավտոմայրուղու վրա: 25 տարի հետո Ադրբեջանը ուժի ցուցադրություն է ձեռնարկել: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, ապա զորավարժություններն անցկացվելու են լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում: Կարծում եմ, որ զորավարժությունների վայրը Շահումյանի օկուպացված շրջանի տարածքում է լինելու և մասամբ Մարտակերտի շրջանի այն տարածքներում, որոնք այսօր դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Չեմ կարծում, թե դա կարող է հսկայական ներքաղաքական խնդիր լուծել՝ կապված նախագահական ընտրությունների հետ, որովհետև այսօր Իլհամ Ալիևը, փաստորեն, չորրորդ ժամկետով նախագահի աթոռը Ադրբեջանում զբաղեցնելու որևէ խնդիր չունի: Ադրբեջանում ինստիտուցիոնալ ընդդիմություն գոյություն չունի, եղած մեկ-երկու ուժերը բոյկոտել են ընտրությունները, և նա, փաստորեն, այս ընտրություններում մրցակից չունի, այսինքն՝ ներքին լսարանին ուժ ցուցադրելու իմաստ չկա: Եթե անկեղծորեն անձնական կարծիքս հայտնեմ, ապա ես այս զորավարժությունները չեմ պայմանավորում նախագահական ընտրություններով, որովհետև Ադրբեջանի նախագահն այդպիսի խնդիր չունի: Ես ավելի շուտ դա պայմանավորում եմ 25 տարի առաջ ռազմաճակատում տեղի ունեցած արմատական բեկման հետ: Այսօր ուժ ցուցադրելով՝ Ադրբեջանն ինչ-որ ռազմաքաղաքական նպատակներ է հետապնդում, և փաստորեն չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները: Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ պարզ ասված է, որ զորավարժությունները հետապնդում են հակահարձակման անցնելու ու նոր բնագծեր նվաճելու փորձարկման նպատակ»,- նշեց Վահրամ Աթանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում