Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Պաշտոնական. Սերժ Սարգսյանը՝ «Ռուսաստանի հայերի միություն»-ում

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը:
Նախագահը բարձր է գնահատել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրակա-նացվող բազ¬մաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է մի¬ու¬թյան հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, արգա¬սա¬բեր աշխատանք` ի բարօրու¬թյուն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղ¬ձերի իրականացման:
«Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնու¬թյու¬նում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաև բա¬ցատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամ¬րացող հայ¬կա-կան կազմա¬կեր¬պությունը` «Ռուսաս¬տա¬նի հայերի միությունը», ձգտում է միշտ լինել համա¬հայկական նախաձեռնություննե¬րի առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջը կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը»,- ողջույնի խոսքում ասել է նախագահ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է դերը սփյուռքի մեր հայրենակիցների, ովքեր Հայաստանի անկախության վերստեղծումից ի վեր, հայաստանաբնակ քույրերի ու եղբայրների հետ կրում են և՛ հաջո¬ղու¬թյուն¬¬ների, և՛ դժվարությունների ողջ պատաս¬խա¬նատ¬վությունը` իրենց նպաստը բերելով հայրենիքի զարգացման ու հզորացման գործին, միաժամանակ` միջպետական հարաբերություններում կամուրջ հանդիսանում համագործակցության խորացման և հարաբերությունների սերտացման համար: Այդ համատեքստում, նախագահը խոսել է հարուստ պատմություն և հզոր մարդկային ներուժ ունեցող Ռուսաստանի հայ համայնքի մասին.
«Անուրանալի է մեր հայրենակից¬ների ներդրումը հայ-ռուսական համագործակ¬ցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշ¬¬նակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրա¬կանացվող ներդրումային ծրագ¬րե-րի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեց¬նում առաջին տեղը: Սա օրինա¬կե¬լի միջպետական հարաբերությունների դրսևո¬րում է, որի զար¬գաց¬մանը նպաստում է նաև այս երկրում ապրող հայ համայնքը»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:
Հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Արա Աբրահամյանին շնորհավորել և հանձնել է պետական պարգևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում