Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաուշը հունիսի 1-ից. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Հայաստանը և Եվրոպական միությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելուց հետո քայլեր են ձեռնարկում այս փաստաթուղթը կյանքի կոչելու ուղղությամբ: Շաբաթներ առաջ՝ փետրվարի 21-ին, աշխատանքային այցով Բրյուսել մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։ Հաջորդ օրը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրապարակեց ուղերձ՝ նշելով, որ փաստաթուղթը ներկայացնում է այն առաջնահերթությունները, որոնք սահմանում են մեր երկխոսության և քաղաքական համագործակցության ոլորտը: Դեսպանը նշեց, որ այն հիմք է հանդիսանալու զարգացման աջակցության ոլորտները նախանշելու համար: Սա կարևոր փաստաթուղթ է, որն ամրապնդում է երկկողմ հարաբերությունները և լրացնում Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն իսկ համաձայնեցված և ընդունված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն:

– Պարոն Պինտո, ի՞նչ կարող եք ասել այս փաստաթղթի մասին: Ինչո՞ւ կողմերը որոշեցին ստորագրել այն, և որո՞նք են Եվրամիություն-Հայաստան գործընկերության առաջնահերթությունները:

– Երկու շաբաթ առաջ ստորագրված փաստաթուղթը, որը կոչվում է «Եվրամիության և Հայաստանի գործընկերության առաջնահերթությունները», Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) տրամաբանական հետևանքն է և միտված է հեշտացնելու երկկողմ համագործակցության իրագործումը: Այն ինչ-որ առումով CEPA-ի համատեքստում ընդունված ընդհանրական սկզբունքների, արժեքների և հանձնառությունների թարգմանությունն է ավելի կոնկրետ գործողությունների, որոնք կօգնեն երկու կողմերին հետագայում առաջ մղել նման արժեքները և աջակցել Հայաստանի բարեփոխումներին՝ միտված ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտների բարելավմանը, օրենքի իշխանության հաստատմանը, կայուն տնտեսական աճի, անկեղծության և թափանցիկության ապահովմանը: Այս Առաջնահերթությունները փոխարինում են Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին և կձևավորեն օրակարգ քաղաքական և ոլորտային երկխոսության համար՝ ինչպես սահմանված է CEPA-ում:

Նախորդ ամիս Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնեցված առաջնահերթություններն են՝

Ինստիտուտների ամրապնդումը և լավ կառավարումը (մարդու իրավունքների պաշտպանության խրախուսում և օրենքի գերակայություն, հիմնարար ազատություններ). այս առաջնահերթությունը ներառում է դատական համակարգի և հանրային կառավարման շարունակական բարեփոխումները (ներառյալ իրավապահ մարմինները), ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարն ու քաղաքացիական հասարակության ուժեղացումը,

Տնտեսական զարգացումը և շուկայական հնարավորությունները (կայուն և ներառող). այս առաջնահերթությունը ներառում է լավագույն փորձի ներդրումը՝ կապված պետական ֆինանսների կառավարման, բիզնես միջավայրի բարելավման (հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների) հետ, աջակցությունը թվային տնտեսությանը, էկոլոգիական խնդիրների լուծմանը և հետևաբար նաև կանաչ տնտեսության ձևավորմանը, և շրջանային ու գյուղական զարգացումը,

Միակցվածությունը, էներգետիկ արդյունավետությունը, շրջակա միջավայրի և կլիմայի հետ կապված գործողությունները (նպաստել Հայաստանի աշխարհագրական վիճակի հետևանքների մեղմացմանը). այս առաջնահերթությունը ներառում է համագործակցությունը ընդլայնված Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) շրջանակներում և Եվրամիության հետ ավիացիոն համաձայնագրի կնքումը, բայց նաև աջակցությունը շրջակա միջավայրի բարելավմանը, էներգետիկ արդյունավետության և էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը,

Շարժունակությունը և ժողովրդական կապերի ամրապնդումը (որը ժամանակի ընթացքում կտանի դեպի վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն Հայաստանի հետ). այս առաջնահերթությունը ներառում է համագործակցությունը՝ Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքացիների շարժունակության հեշտացման նպատակով, միգրացիոն հոսքերի կառավարումը և համագործակցությունը կրթության և ուսուցանման, հետազոտության և նորարարության ոլորտներում,

– Կարծում եք՝ կողմերը կարո՞ղ են սկսել CEPA-ի կենսագործումը առանց վավերացման:

– Եվրամիության կողմից վավերացումը երկար ու բարդ գործընթաց է, որն ընդգրկում է շատ երկրներ և նույնիսկ ավելի շատ խորհրդարաններ և իշխանություններ: Եվրամիությունը գիտակցում է սա, և այդ պատճառով է, որ համաձայնագիրն ունի դրույթ, որը թույլ է տալիս սկսել ժամանակավոր կենսագործումը Հայաստանի կողմից համաձայնագիրը վավերացնելուց անմիջապես հետո: Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ դա տեղի կունենա հաջորդ ամիս: Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, որ CEPA-ն հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաուշը հունիսի 1-ից:

– Դեսպան Սվիտալսկին իր ուղերձում նշեց, որ CEPA-ն քաղաքական բնույթի շատ բարդ փաստաթուղթ է, և ինքը հուսով է, որ ամենօրյա գործողություններում ունենալով ինտենսիվ երկխոսություն հայ գործընկերների հետ՝ կունենանք այս պայմանագրից բխող իրական արդյունքներ: Ի՞նչ սպասելիքներ կան այս համաձայնագրից:

– Դեսպան Սվիտալսկին շատ իմաստուն և բանիմաց մարդ է, և կարծում եմ, որ մենք պիտի վստահենք նրան այս հարցում: Անձամբ ես, վստահում եմ: CEPA-ն հսկայական ներուժ ունի, բայց դրա ստորագրումն ու վավերացումը որևէ արժեք չունեն, եթե կողմերը հավատարիմ չլինեն այն արժեքներին ու նպատակներին, որոնց շուրջ համաձայնության են հասել: Ահա թե ինչու է Առաջնահերթությունների փաստաթուղթը կարևոր, քանի որ այն սահմանում է առանձնահատկությունները և հնարավորություն է տալիս երկու կողմերին անել կոնկրետ քայլեր և իրականացնել համատեղ գործողություններ: Միայն այս պրակտիկ միջոցառումներն ու շոշափելի որոշումները կլինեն տեսանելի և թույլ կտան Հայաստանի քաղաքացիներին զգալու համաձայնագրի և Եվրամիության ու իր անդամ պետությունների հետ համագործակցության իրական օգուտները: Ես հույս ունեմ, որ դա կսկսվի որքան հնարավոր է շուտ:

– Շատ փորձագետներ նաև քննադատում են ստորագրված համաձայնագիրը՝ ասելով, որ Եվրամիության հետ համագործակցության առանցքը տնտեսական համագործակցությունն է և ստանդարտների ներդաշնակեցումը Եվրամիության հետ, և այս բաղադրիչի բացակայությունը նվազեցնում է փաստաթղթի կարևորությունը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ: 

– Ես կհամաձայնեի, եթե դա ճիշտ լիներ: Համաձայնագիրը ներառում է տնտեսական համագործակցության և ստանդարտների ներդաշնակեցման կետեր տարբեր ոլորտներում՝ ինչպես հստակորեն ցույց են տալիս Առաջնահերթությունները: Համաձայնագիրը տնտեսական համագործակցության և ստանդարտների ներդաշնակեցման մեծ հնարավորություն է տալիս, և միայն երկու կողմերից է կախված՝ դա կանեն, թե ոչ: Կարելի է ապրել նաև առանց Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու, ու թեև ես նույնպես շատ կուզենայի, որ Հայաստանը ստորագրած լիներ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) Եվրամիության հետ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդիկ վերջ տան քննարկումներին, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը ստորագրեր, և դրա փոխարեն կենտրոնանան այն խնդրի վրա, թե ինչպես կարելի է առավելագույն օգուտներ ստանալ հնարավորից: Այլապես մի քանի տարի անց մենք կրկին սկսելու ենք քննարկել բաց թողնված հնարավորությունները, մինչդեռ ես նախընտրում եմ, որ դրա փոխարեն տոնենք ձեռքբերումներն ու հաջողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում