Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ քաղաքացիները մարտի 12-ին մարդու չձևավորված պտուղ են հայտնաբերել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է: «Արդեն հայտնի է պտղի մոր ինքնությունը:
Կատարվում է քննություն»,-տեղեկացրին ոստիկանությունից: