Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Հայ-թուրքական հարաբերությունները կվերականգնվեն, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի

Հայ-թուրքական հարաբերությունները կվերականգնվեն և կկարգավորվեն, եթե և երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Սակայն դա երբեք չի լինի կամ էլ առնվազն տեղի չի ունենա մոտակա տասնամյակների ընթացքում: «Առաջին լրատվական» հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ խոսելով Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին:

Արևելագետ Սատանովսկին չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարող է քննարկվել ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակներում, թեև Ռուսաստանն ու Թուրքիան այսօր շատ լավ հարաբերություններ ունեն:

«Ռուսաստանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան՝ ոչ»,- շատ կարճ ձևակերպեց մեր զրուցակիցը:

Այսպիսով, Եվգենի Սատանովսկին չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ հեռանկար:

«Եթե Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, կդադարի լինել Հայաստան: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ստիպված կլինի վերափոխել վերջին 100 տարիների իր ողջ պատմությունը: Այդ դեպքում հարց է առաջանում Պոնտոսի հույների ցեղասպանության, հույներին և ընդհանրապես քրիստոնյաներին Թուրքիայի տարածքից վտարելու մասին, այն մասին, որ ոչնչացվել է քրիստոնեական պատմական ժառանգությունը ոչ միայն Թուրքիայում, այլև Թուրքիայի օրինակով և Թուրքիայի ճնշման ներքո հետխորհրդային տարիներին Ադրբեջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ես խոսում եմ հայկական խաչքարերի ոչնչացման, Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին, թե Երևանը ադրբեջանական տարածք է: Անկախ նրանից՝ Խորհրդային միությունը լավն էր, թե վատ, բայց խորհրդային իշխանության օրոք նման բան չկար: Ադրբեջանն ու Հայաստանը իրար ավելի շատ չէին սիրում, քան այսօր, բայց այն իրավիճակը, որը բերեց պայթյունի Լեռնային Ղարաբաղում, պահվում էր վերահսկողության տակ: Եվ այն հայտարարությունները, որ մենք լսել ենք Էրդողանից և, ցավոք սրտի, Իլհամ Ալիևից, այն ժամանակ անհնար էին, իսկ հիմա դարձել են սովորական երևույթ: Այնպես որ, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը: Կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը հայերի ցեղասպանությունն է Օսմանյան կայսրությունում և Օսմանյան կայսրության փլուզումից հետո, բայց սա մի խնդիր է, որի հետ կապված են մի շարք այլ խնդիրներ, և ես չեմ տեսնում խնդիրների այդ ժայռը հարթելու որևէ հնարավորություն: Ցեղասպանության հարցը Էրդողանի օրոք Թուրքիայում ոչ ոք չի էլ քննարկելու: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ ավելի ագրեսիվ և անհաշտ մարդ է, քան իր նախորդները, առավել ևս Թուրքիայում իսլամական գաղափարախոսության վերածննդի պարագայում: Այո, Թուրքիայում կա մտավորականության մի զգալի հատված, որը կարծում է, որ ցեղասպանությունը Թուրքիայի ազգային խայտառակությունն է, և, իհարկե, պետք է ճանաչել ցեղասպանությունը և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց ի՞նչ կարող է անել մտավորականությունը ավտորիտար պետությունում՝ ոչի՛նչ: Իսկ եթե այդ մարդկանց չսպանեն՝ ինչպես Հրանտ Դինքին սպանեցին, ապա առնվազն բանտ կնստեցնեն և բռնաճնշումների կենթարկեն բոլոր անհրաժեշտ միջոցներով»,- նշեց Սատանովսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում