Թուրքական Radikal-ի հոդվածագիր Օրալ Չալշլարն անդրադարձել է աննախադեպ մի իրողության: Նրա տեղեկացմամբ, Թուրքիայում առաջին անգամ համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է ազգությամբ հայը: Ստամբուլի Ադալար համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ազգությամբ հայ Րաֆֆի Հերմոնը` փոխարինելով նախկին թաղապետ Մուստաֆա Ֆարսաքօղլուին: Րաֆֆի Հերմոնը Ֆարսաքօղլուի խորհրդականն էր և Ադալարի համայնքային խորհրդի անդամ: Ադալարը Ստամբուլի՝ թուրքերով, հայերով, հրեաներով ու հույներով բնակեցված թաղամասերից մեկն է: