Wednesday, 24 04 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Հայ-թուրքական արձանագրությունները վերսկսելու ցանկություն չկա

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների և հայ-թուրքական հարաբերությունների վրա դրա հնարավոր ազդեցության մասին:

Կիրակոսյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայից Հայաստանի հետ բանակցողների դեմքերը կփոխվեն: Նրա խոսքերով՝ ֆուտբոլային դիվանագիտությունը Գյուլի նախաձեռնությունն էր, իսկ այժմ Հայաստանի հետ պետք է խոսեն էրդողանի ներկայացուցիչները: Կիրակոսյանը նաև նկատեց, որ Թուրքիայի հասարակությունը էականորեն դեմ չէ հայ-թուրքական գործընթացների վերսկսմանը և սահմանի բացմանը:

Ներկայացնելով թուրքական TESEV կենտրոնի իրականացրած հետազոտությունները՝ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ թուրք հասարակության համար բարեկամական երկիր է համարվում Իրանը, իսկ ԱՄՆ-ը՝ ոչ այնքան: Ըստ Կիրակոսյանի՝ նման վերաբերմունքը պայմանավորված է Իսրայելի և Պարսկաստանի հետ Թուրքիայի հարաբերություններով: Հայաստանը ոչ բարեկամական երկրների ցուցակում չի հայտնվել, ավելին՝ Կիրակոսյանի փոխանցմամբ, հարցվածների 50 տոկոսն աջակցում է հայ-թուրքական գործընթացին, 40 տոկոսը կողմ է սահմանի բացմանը։ Քրդական համայնքի 58 տոկոսը ևս կողմ է, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Այդուամենայնիվ, Կիրակոսյանի գնահատմամբ, այսօր Թուրքիայի առջև նոր մարտահրավերներ են առաջացել՝ մասնավորապես Սիրիայի և Լիբիայի հարցը, իսկ հայ-թուրքական գործընթացը այս պահին քիչ կարևոր է: Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ Թուրքիայի նորընտիր իշխանությունների համար այս պահին հայ-թուրքական արձանագրությունները վերսկսելու ցանկություն չկա, թերևս, այն ավելի ուշ կքննարկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում