Մարտի 19-25-ը Միլանում տեղի կունենա գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Հեղինակավոր այս մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայապետյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը: Հայտացուցակում է նաև Անաստասիա Գալուստյանը:
«Սլավիկ Հայրապետյանը, Ալեքսանդր Ուրմանովի գլխավորությամբ, մարզվում է Ադլերում: Նա Միլան կգա հոր` Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ: Մինչ այդ Սլավիկը մարտի 16-ին հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք Coupe de Printemps միջազգային մրցաշարում:
Թինան եւ Սիմոնը Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեն մասնակցել, նրանք մարզվում են Կանադայում իրենց անհատական մարզիչների գլխավորությամբ»,- ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: