Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Տիգրան Սարգսյանի վերջին մեղքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ մամուլում իրեն ուղղված մեղադրանքներն ու բացահայտումները կառավարության նախորդ նիստին աղավաղել է, լրիվ ուրիշ բան է «սարքել», հետո պատասխանել է իր սարքած այդ շիլաշփոթին…

Նշելով, թե «ինչ-որ մարդիկ ուզում են այս ոլորտում ինչ-որ պատմություններ ստեղծել, վարկաբեկիչ հոդվածներ են գրում, ուղղորդում մարդկանց»` վարչապետը հանդիսավորությամբ հայտարարել է. ««Նաիրիտը» 2006 թվականին չի սեփականաշնորհվել, «Նաիրիտը» մի քանի սեփականատեր է փոխել… Հիմա լուրեր են տարածվում, թե իբր 2006 թվականին կառավարությունը «Նաիրիտը» սեփականաշնորհել է… Այդպիսի բան չի եղել… Սեփականատերերը եղել են մասնավոր, չորս սեփականատեր է փոխվել այդ գործարանում, և մշտապես լուրջ խնդիրներ են եղել»:

Այո՛, «Նաիրիտ գործարանը», ինչպես երևում է նաև գործարանի պաշտոնական կայքից (http://www.nairit.am/news25.php), մի քանի սեփականատեր է փոխել, անցել է վերակազմավորումների և անվանափոխությունների գործընթաց: Այսպես, 1993թ. «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, հանդիսանալով 100%-ով պետական սեփականություն, վերսկսեց արտադրանքի թողարկումը, իսկ 2000թ. կառավարության 875 որոշման համաձայն բաժանվեց 3 մասի՝ «Նաիրիտ 1» ՓԲԸ (բուն գործարանը), «Նաիրիտ 2» ՓԲԸ (հետազոտական «Պոլիմեր» ինստիտուտն ու փորձարարական գործարանը) և «Նաիրիտ» ԲԲԸ (սոցիալ-կենցաղային նշանակության օբյեկտներ, անավարտ շինություններ և այլն)… Այնուհետև «Նաիրիտ» ԲԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման արդյունքում ձեռք է բերում «Նաիրիտ1» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը՝ դառնալով «Նաիրիտ1» ՓԲԸ…

Նրա բաժնետոմսերն էլ 2002թ. կառավարության թիվ 115 որոշմամբ անցնում են հնդկական RANSAT PLC-ին… Վերջինս չի կարողանում մարել «Հայկապ» բանկի նկատմամբ ունեցած պարտքը, այդ պատճառով էլ 2003թ.-ին «Նաիրիտ 1» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերն անցնում են այդ բանկին… Գործարանն էլ վերանվանվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի. «Նաիրիտ» ասելով այսօր հասկացվում է հենց այդ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն… 2006թ. կառավարության 1130-Ա որոշմամբ գործարանի բաժնետոմսերի 90%-ն անցնում է «Հայգազարդին», 10%-ը՝ ՀՀ էներգետիկայի նախարարությանը… Նույն թվականի օգոստոսի 18-ի կառավարության N 1131-Ա որոշմամբ «Հայգազարդը» «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերի 90%-ը վաճառում է «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» (Rhinoville Property Limited, UK) ընկերությանը… Ի դեպ, այս վերջին որոշումը չափազանց խոսուն վերնագիր ունի՝ ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մասին», ինչը ցույց է տալիս, որ «Նաիրիտը» պետական է եղել, թեև ոչ թե ուղղակիորեն կառավարությունն է հանդիսացել դրա սեփականատերը, այլ էներգետիկայի նախարարության սեփականությունը հանդիսացող «Հայգազարդ» ՓԲԸ-ն… «ՀՀ կառավարությունը որոշում է…ՀՀ էներգետիկայի նախարարին թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր շուկայական արժեքով, ուղղակի եղանակով վաճառել գնորդին»,- նշված է այդ որոշման մեջ:

Հիմա, թե այս գործարքն ինչ բառով կարելի է բնութագրել, բոլորովին էլ կարևոր չէ… Այո, «սեփականաշնորհում» տերմինն այստեղ այնքան էլ տեղին չէ, քանի որ «Նաիրիտը» մինչ այդ մասնավոր ընկերությունների էլ է պատկանել, եղել է ոչ թե անմիջապես կառավարության, այլ պետական հանդիսացող ընկերությունների սեփականություն: Բայց ԶԼՄ-ներում այդ գործարքը բնութագրելիս «սեփականաշնորհում» տերմինը չի օգտագործվել (համենայնդեպս, մենք չկարողացանք գտնել նման բան): Ավելին` էներգետիկայի նախարարն է կառավարության հունիսի 2-ի նիստին օգտագործել «մասնավորեցնել» բառը («2006-2007 թվականների մասնավորեցումից հետո…»):

Սակայն վարչապետը կարող է 2006 թ. տեղի ունեցածը «սեփականաշնորհում» կամ «մասնավորեցում» տերմիններով չբնորոշել՝ փոխարենն օգտագործելով, ասենք, «Ճ» տառը (օրինակ՝ «2006 թվականին «Նաիրիտի» «Ճ»-ից հետո…» կամ այս կարգի մի բան)… Միևնույն է, գործարքի բովանդակությունը դրանից չի փոխվում… Իսկ բովանդակությունն այն է, ինչ մենք գրել էինք «Առաջին լրատվական»-ի հինգշաբթի օրվա՝ հունիսի 9-ի համարում…

«Ռայնովիլը» չի ունեցել 40 մլն դոլար, որպեսզի կարողանար վճարել «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը դառնալու համար: Հենց «Նաիրիտ գործարանի» պաշտոնական կայքից (http://www.nairit.am/news25.php) երևում է, որ օֆշորային գոտում գրանցված այս ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է մոտ 1 մլն դոլար: «Նաիրիտի» բաժնետոմսերը գնելու համար «Ռայնովիլը» համապատասխան գումարը ձեռք է բերել` գրավ դնելով այդ բաժնետոմսերը ԱՊՀ Միջպետական բանկում` Հայաստանի Հանրապետության երաշխավորությամբ: ԱՊՀ Միջպետական բանկի կայքում գրված է հետևյալը. «2006 թվականի օգոստոսին բանկը 70 մլն դոլար վարկային գիծ է բացել Rhinoville Property Limited ընկերության համար` 5,3 տարով` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 27-ը, տարեկան 12,5 տոկոս տոկոսադրույքով: Վարկը հատկացված է «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետոմսերի ձեռքբերման համար» (http://www.innovbusiness.ru/pravo/DocumShow_DocumID_136877.html):

Այս գործարքի հետ կապված առանցքային հարցերը հետևյալներն են… Առաջին՝ եթե պետական երաշխավորությամբ «Նաիրիտի» բաժնետոմսերը 70 մլն դոլար արժեք ունեին, ապա ինչո՞ւ վաճառվեցին 40 մլն դոլարով… Երկրորդ` այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող էր պատահել, որ որևէ մեկը գնի «Նաիրիտը»` չունենալով գնման համար անհրաժեշտ գումարը, և հայթայթելով այդ գումարը հենց «Նաիրիտը» գրավ դնելով: Հենց այստեղ է թաքնված «շան գլուխը»… Հենց այս հարցերի պատասխանն է, որ հնարավոր չէ ստանալ, որքան էլ որ «առավելագույն տեղեկատվություն տրամադրելու» վարչապետի «հանձնարարականին» ի պատասխան էներգետիկայի նախարարը պնդի, թե բոլոր նյութերը դրված են իրենց նախարարության կայքում… Մեկ այլ շատ կարևոր հարցի պատասխան ևս չի տրվում… Այն է՝ երբ «Ռայնովիլը» չկատարեց իր ստանձնած պարտավորությունները (անցնել բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությանը և կատարել 60 մլն դոլարի ներդրում` մինչև 2009թ. հունվարի 1-ը), ինչո՞ւ կառավարությունը չզրկեց վերջինիս սեփականության իրավունքից: Հասկանալի է, իհարկե, որ «Ռայնովիլին» սեփականությունից չզրկեցին նախևառաջ այն պատճառով, որ այդ դեպքում պետությունը կդառնար «Նաիրիտի» պարտքերի պատասխանատուն, ինչը իշխանությանը ձեռնտու չէր ոչ միայն տնտեսական ու քաղաքական տեսակետից, այլև այն պատճառով, որ վեր կհանվեին 2006թ. զեղծարարությունները… Մի խոսքով, հարցերի հարցը 2006թ. «Նաիրիտի» վաճառքի հետ կապված գործարքն է, որը կոծկելու, ջրից չոր դուրս գալու համար էլ այսօր մոգոնվում են զանազան «ներդրումային ծրագրեր» և փորձ է արվում հերթական վարկը «կպցնել»…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում