Tuesday, 17 05 2022
ՀԱՊԿ-ն ու Մոսկվան այժմ Հայաստանի հետ մեծ հույսեր են կապում . Տրոֆիմչուկ
Տուրիստական սեզոնին ընդառաջ Քաղավիացիան ուղևորահոսքի աճ է կանխատեսում. դեպի Հռոմ և Լառնակա նոր չվերթներ կիրականացվեն
Տարադրամի փոխարժեք – Մայիսի 17, 2022
11:30
Լեհաստանը ծախսել է միջոցների 95%-ը՝ Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
Հրմշտոց ցուցարարների ու ստիկանների միջև․ մի քանիսը բերման ենթարկվեցին
11:10
Բայդենը եւ Միցոտակիսը քննարկել են Արեւելյան Միջերկրականի իրադրությունը
Շարմազանովի գլխավորած ցուցարարների խումբը հարձակվում են քաղաքացու վրա
Պաշոտնեական դիրքի չարաշահում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք
Ինչպես է Խաչատուրովի որդին փորձում փողոցը փակել աղբամաններով
Խուսափել քանդվող կայսրության փլատակների տակ մնալուց
«Պատգամավոր ա, թող գնա պատգամավորություն անի»․ քաղաքացին՝ փողոց փակած ցուցարարներին
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. մահացել է «Սոլո» ակումբի տնօրենը
10:30
Նավթի գներն աճել են – 16-05-22
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները մայիսի 16-ին իրականացված հավաքների վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել
Երևանը պետք է հստակեցնի՝ Արցախի ի՞նչ կարգավիճակ է պատկերացնում․ ամենադրախտային պայմաններում Ադրբեջանի կազմում լինելը մեզ համար մահ է
Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»
Ուղիղ. «Դիմադրության շարժման» բողոքի գործողությունները՝ վարչապետ Փաշինյան հրաժարականի պահանջով
09:30
Լեհաստանն արդեն ընդունել է 3,4 միլիոն ուկրաինացի փախստականների
Հայկական կողմն ուզում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները. Գնի շուրջ բանակցություններ են գնում  
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ցուցակով հաջորդ համարը ես եմ, բայց ձուկը ծովում բազար ենք անում, որ ի՞նչ․ Մարտուն Գրիգորյանը՝ Վանեցյանի ԱԺ չվերադառնալու հեռանկարի մասին
Պատմական հանդիպումը կայացել է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Արևմուտք-ՌԴ դիրքային պայքարի նոր ալիքը. Բաքվի ու Երևանի նոր հյուրը
07:45
Մակքոնելն ակնկալում է, որ չորեքշաբթի օրը Սենատը կքվեարկի Ուկրաինայի օգնության փաթեթի վերաբերյալ
Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին
00:45
Կանադայի վարչապետը հույս ունի շարունակել ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը
00:30
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանից նավթի էմբարգոն

Թուրքիան պետք է ճանաչի իր քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը. Ալևիների Եվրոպական խորհրդի փոխնախագահ

Արդեն ժամանակն է, որ Թուրքիայի կառավարությունը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալևիների Եվրոպական խորհրդի փոխնախագահ, Ֆրանսիայի կառույցի նախագահ էլդար Քըլչքայան:

«Դրա համար պետք է միավորվեն աշխարհասփյուռ հայերի ու ալևիների և մյուս ժողովուրդների ջանքերը»,-ասաց նա:

էլդար Քըլչքայան հիշեցրեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հրապարակել էին հռչակագիր, իսկ այսօր արդեն պաշտոնական այց են կատարել Երևան, այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել հայոց զոհերի հիշատակին, հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, հանդիպել են նաև ազգային փոքրամասնությունների քուրդ, եզդի, ասորի պատգամավորների հետ, ուսանողների հետ: Նրա խոսքով՝ այս այցի շրջանակում եզրակացրել են, որ ոչ հայերն են ալևիներին բավականաչափ ճանաչում, ոչ էլ ալևիները՝ հայերին, և սա այն դեպքում, երբ հարյուրավոր տարիներ ապրել են կողք կողքի:

«Դարեր շարունակ Անատոլիայի ժողովուրդն ապրել է միևնույն ճակատագրով: Նրանց սնել է նույն հողը, նույն օդն են շնչել. չնայած ալևիների, հայերի, քրդերի, ասորաքաղկենդոնացիների այս ներդաշնակությանը, մշտապես փորձել են ոչնչացնել բազմազանության այս դրսևորումները ամենադաժան մեթոդներով իրականացվող ձուլման քաղաքականության միջոցով: Նրանք խեղդեցին երկիրը արցունքներով ու արյամբ»,-հայտարարության տեքստը ներկայացրեց էլդար Քըլչքայան՝ ընդգծելով, որ այս այցով նրանք վճարում են այն պարտքը, որ ունեն Հրանտ Դինքի և այն հարյուրավոր հայերի հիշատակի առաջ: «Երբ թուրք զինվորները սպանում էին հայերին ու արտաքսում, ալևիները անում էին հնարավորը նրանց օգնելու համար: Մենք նրանց դահիճներին չէինք հանձնում: Բայց դժբախտաբար, մեզ չհաջողվեց փրկել բոլորին և կանխել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա և հավելեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո հաջորդը փաստորեն իրենց հերթն էր:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝ Արագած Ախոյանը հիշեցրեց, որ նախկինում այցելություններ են կատարել Արևմտյան Հայաստան, վարել են հասարակության հետ համագործակցության եզրեր փնտրելու քաղաքականություն, և այդ այցերի շրջանակում առաջին շփումը եղել է հենց ալևիների հետ:

«Սկսեցինք իրականացնել մշակութային ծրագրեր՝ դրանք մեծացնելով դեպի Եվրոպա»,-տեղեկացրեց Արագած Ախոյանը և հավելեց, որ այսօր 2 մլն ալևիներ ապրում են Եվրոպայում, ինչը նշանակում է, որ թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդները, փաստորեն, վերագտնում են իրար և փորձում լուծումներ գտնել միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում