Վոլգոգրադ քաղաքում որպես ձեռքի իր տեղափոխելիս օդանավակայանում ձերբակալվել, ապա բերման է ենթարկվել Հայաստանի մի քաղաքացի: Պարզվել է, որ նա անօրինականորեն ցանկացել է տեղափոխել 10 ցեղական սպիտակ աղունիկներ: Այս մասին հաղորդում է Комсомольская правда օրաթերթը:
«Հայաստանը անբարենպաստ է կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների տեսակետից, օրինակ՝ օրնիտոզի։ Դա հիվանդություն է, որով վարակվում են և՛ կենդանիները, և՛ մարդիկ, որին բնորոշ են տենդը, ընդհանուր թունավորումը, թոքերի բորբոքումը, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը, լյարդի և փայծախի մեծացումը: Այդ պատճառով նրա ուղեբեռը չի թույլատրվել անցկացնել երկիր»,- թերթին ասել են Վորոնեժի և Վոլգոգրադի մարզերի «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունում: