Այսօր կանանց տոնի՝ Մարտի 8-ին նվիրված տոնական եռուզեռ էր Երևանի փողոցներում․ ծաղիկներ, փուչիկներ ու տոնական տրամադրություն։ Ծաղկավաճառների մոտ անգամ հերթեր էին գոյացել․ թեպետ ծաղիկների գինը տոնական օրով պայմանավորված սովորականից ավելի թանկ էր, սակայն տղամարդիկ չէին դժգոհում, ասում են՝ սիրելի կանանց ու մայրերի համար են գնումներ կատարում։