Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսական զե՞նք, թե՞ ամերիկյան պատժամիջոցներ. ԱՄՆ-ը բաց թողեց դուռը Հայաստանի համար

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները պարունակում են դրույթ, ըստ որի՝ դրանք կարող են տարածվել այն երկրների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակությամբ» զենք և զինամթերք ձեռք կբերեն Ռուսաստանից: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի իրավաբանները դեռևս շարունակում են քննարկել այս դրույթի պահանջները, թե կոնկրետ ի՞նչ է նշանակում «զգալի քանակություն»: Այս դետալն իրականում չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ևս Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից զենք գնող երկրների ցանկում է և տեսականորեն կարող է դրա պատճառով ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների:

Նահանգներում հասկանում են Հայաստանի վիճակը

Հենց այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ ասելով, որ ամերիկյան օրենսդիրները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ մշակելիս պատահական չեն օգտագործել «significant» («զգալի» կամ «շոշափելի») բառը: Միացյալ Նահանգներն այսպիսով «բաց է թողել դուռը», ինչն իրականում լավ հնարավորություն է Հայաստանի համար խուսափելու պատժամիջոցներից:

«Ընդհանրապես պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ չափազանց կարևոր է, և պետք է դրանից համապատասխան հետևություններ անենք: Պետք է հաշվի առնենք, որ այդ պատժամիջոցները կիրառվելու են Ռուսաստանի նկատմամբ, և չի բացառվում, որ որոշակի պատժամիջոցներ կիրառվեն նաև Հայաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները այդ առումով դուռը բաց է թողել՝ օգտագործելով «significant» բառը: Սա նշանակում է զգալի, այսինքն՝ շոշափելի համագործակցություն: Օրինակ՝ Միացյալ Նահանգները պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ, ասենք, 360 միլիարդ դոլարի չափով: Բնականաբար, սա շոշափելի համագործակցություն է: Եթե Ռուսաստանը զենք է վաճառում այլ պետությունների մի քանի միլիարդ դոլարի չափով, սա նույնպես շոշափելի է: Հայաստանը զենք ստանում է Ռուսաստանից, բայց ձեռք է բերում այդ զենքը էժան՝ Ռուսաստանի ներքին գներով, ոչ թե շուկայական գներով, և սա չափազանց կարևոր հանգամանք է: Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները միտումնավոր է նման ձևակերպում տվել, որպեսզի հետո չբախվեն խնդիրների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են, որ եթե Հայաստանը Ռուսաստանից զենք ձեռք չբերի, բախվելու է շատ լուրջ խնդրի հետ՝ տարածաշրջանում զենքի և զինված ուժերի հավասարակշռության խախտում հօգուտ Ադրբեջանի:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը զենք է գնում մի շարք պետություններից՝ Թուրքիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Պակիստանից, իսկ Հայաստանը հնարավորություն ունի զենք ձեռք բերելու միայն Ռուսաստանից, որովհետև նախ՝ ռուսական զենքն ավելի էժան է, և երկրորդ՝ մեր ամբողջ ռազմական գույքն ըստ էության ռուսական արտադրության է: Բնականաբար, Հայաստանի Զինված ուժերն իր սպառազինությունն ու գույքը համալրելու խնդիր ունի, և այդ հնարավորությունը մեզ տալու է միայն Ռուսաստանը: Սա չափազանց կարևոր խնդիր է»:

 Հայաստանին երկընտրանքի առջև չեն կանգնեցնի

Այս ամենից Սուրեն Սարգսյանը եզրակացնում է, որ տվյալ պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ կիրառվելու պարագայում դրանք չեն կիրառվի Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին չեն կանգնեցնի բարդ երկընտրանքի առջև՝ ռուսական զե՞նք, թե՞ ամերիկյան պատժամիջոցներ:

«Կարծում եմ՝ Հայաստանին չեն կանգնեցնի ընտրության առջև, չեն ասի՝ կա՛մ մենք, կա՛մ Ռուսաստանը: Եվ ես լիահույս եմ, որ նման խնդիր չի ծագի, և Հայաստանը ստիպված չի լինի ընտրություն կատարել, որովհետև այդ դեպքում մենք ստիպված ենք լինելու կատարել ընտրություն, որը կնշանակի ամերիկյան պատժամիջոցներ, բայց ռուսական զենք, որովհետև մենք չունենք այլընտրանք ինքնապաշտպանության համար»,- նշեց քաղաքագետը:

Իսկ Ռուսաստանում ի՞նչ են մտածում

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե Ռուսաստանում հաշվի առնո՞ւմ են այն հանգամանքը, որ ամերիկյան պատժամիջոցները կարող են տարածվել նաև Ռուսաստանի գործընկերների վրա, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանեց՝ հաշվի առնեն, թե չառնեն, Ռուսաստանն ամեն դեպքում առաջարկելու է իր զենքը վաճառքի:

«Այդ խնդիրը վերաբերում է պոտենցիալ գնորդներին, ոչ թե Ռուսաստանին: Հարցը՝ կգնե՞ն, թե՞ չեն գնի, հավելյալ գործոն է Ռուսաստանի համար, որը խնդիրներ է առաջացնում, իսկ մնացածը որոշում են գնորդները: Շատ դժվար է ասել, թե ինչ կձեռնարկեն ամերիկացիները, որովհետև մի կողմից՝ այնտեղ կա, այսպես ասած, գլխավոր քաղաքական գիծ՝ ամենակոշտ առճակատման գնալ Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով, մյուս կողմից՝ կա որոշ սաբոտաժ Թրամփի վարչակազմի կողմից: Թե դրանցից որը որ դեպքում կգերակշռի՝ չգիտեմ»,- նշեց Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում